Skip to content Skip to sidebar Skip to footer

Դատապարտում ենք տրասնգենդեր կնոջ նկատմամբ բռնությունը

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Վահե Եղիազարյան անունով տղամարդը ծեծի ենթարկում տրանսգենդեր կնոջը, որը հեռարձակում է ուղիղ եթերով՝ զուգահեռաբար հայհոյանքներ հնչեցնելով։ Հայտնի է, որ դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ։

Ատելության հիմքով հանցագործությունների նկատմամբ իրավապահ համակարգի պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրել է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, ինչի հետևանքով տրանս* անձինք շարունակաբար գտնվում են բռնության սպառնալիքի ներքո, և սա վերջին ամիսներին տրանս* անձանց նկատմամբ դրսևորվող բռնության առաջին դեպքը չէ:

Սակայն այս դեպքը հատկապես մտահոգիչ է, քանի որ բռնությունը ցուցադրող տեսանյութը ակտիվորեն շրջանառվում է համացանցում՝ ուղեկցվելով ատելության խոսքով և բռնության խրախուսանքի կոչերով: Ավելին, «Լույսի բանակ» ՌԲՀԿ անունից հանդես եկող Կարեն Արայանը և Վահե Եղիազարյանը համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ հրահրում են հետագա խտրականություն և բռնություն տրանս* անձանց նկատմամբ։ Տեսանյութի մեկնաբանություններում հարյուրավոր անձինք հնչեցնում են ատելության խոսք և բռնության սպառնալիք։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չպետք է ապրի վախի և բռնության սպառնալիքի մթնոլորտում իր անձնական կամ սոցիալական որևէ հատկանիշի պատճառով։ Առավել ևս, միավորումների ազատության իրավունքը չպետք է օգտագործվի հանրության որևէ խմբի նկատմամբ ատելության ու բռնության հրահրման կամ դրա հրապարակային աջակցության համար։

Կոչ ենք անում

  • իրավապահ մարմիններին՝ կոտրել անպատժելիության արատավոր շղթան և կանխել բռնության հնարավոր դեպքերը՝ ապահովելով ատելության հիմքով հանցագործությունների պատշաճ քննություն և կատարված հանցանքին համապատասխան արդարացի պատժի նշանակում,
  • ՀՀ իշխանություններին՝ հստակ և աներկբա արձանագրել, որ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունն անթույլատրելի է և չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.