Մի խումբ հասարակական կազմակերպություններ և անհատներ հանդես են եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքների կատարելագործման վերաբերյալ հայտարարությամբ։
2022թ., օգոստոսի 9
Սույն հայտարարությունը հասցեագրված է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ վարչապետին։
Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 27 հունվարի 2022 թվականի թիվ 111-Ա որոշումը, ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները և անհատները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և Սահմանադրական բարեփոխումների խորհրդին առաջարկում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում և դրա հիման վրա մշակվելիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծում ներառել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների կատարելագործման հրամայականից բխող մի շարք առաջարկներ և համապատասխան դրույթներ, մասնավորապես՝
- Վերացնել Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը և ըստ այդմ՝
- վերականգնել սահմանադրական ամրագրում ստացած բոլոր տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները (բժշկական սպասարկման և բուժօգնության, առողջ շրջակա միջավայրի, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների, հանգստի, աշխատանքի նվազագույն վարձատրու‑ թյան, պատշաճ կենսամակարդակի, սոցիալական ապահովության, մշակութային կյանքին մասնակցելու, գիտական նվաճումներից օգտվելու․․․) որպես անմիջական գործող, հիմնական իրավունքներ,
- վերականգնել անհատների և Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքը՝ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնելու վերոնշյալ իրավունքների սահմանադրաիրավական բովանդակությանը նորմատիվ իրավական ակտերի դրույթների համապատասխանության հարցը (սահմանադրականության վիճարկելիությունը)։
- Վերականգնել և/կամ կատարելագործել Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխներում տեղ գտած տնտեսական, սոցիալական և մշակութային, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության մի շարք իրավունքների, մասնավորապես՝
- առողջության իրավունքի,
- աշխատանքային իրավունքների,
- սոցիալական ապահովության իրավունքի,
- բավարար կենսամակարդակի իրավունքի,
- կրթության իրավունքի,
- մշակութային կյանքին մասնակցելու և գիտական նվաճումներից օգտվելու իրավունքների,
- առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի,
- բնապահպանական տեղեկատվության հասանելիության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքները,
- ամրագրել պետության կողմից առողջ, անվտանգ շրջակա միջավայրի պաշտպանության պարտավորությունը,
- որպես սեփականության իրավունքի սահմանափակման հիմք ամրագրել նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը։
- Վերանայել Սահմանադրության 2-րդ, 3-րդ գլուխներում և հարակից հոդվածներում ամրագրված մարդու իրավունքների մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝
- կատարելագործել երեխայի իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի, ազատ արտահայտվելու իրավունքի, պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները,
- ամրագրել փաստացի հավասարության ապահովման սահմանադրաիրավական երաշխիքը, հաշմանդամության իրավունքահենք մոտեցման սահմանադրաիրավական ուղենիշը,
- վերացնել և բացառել անգործունակության ինստիտուտի սահմանադրական հիմքերը և սահմանադրության տեքստում օգտագործվող խտրական եզրույթները,
- ապահովել դատապարտված և պատիժը կրող քաղաքացիների ընտրելու իրավունքի սահմանդրական հիմքերը,
- վերանայել և հստակեցնել մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանադրական հիմքերը և հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթները մեկնաբանող սուբյեկտների շրջանակը:
Սույն հայտարարության շրջանակում տեղ գտած առաջարկները, դրանց հետազոտական, փաստարկային հիմքն ու հիմնավորումները մանրամասն ներկայացված են «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից 2021 թվականին իրականացրած՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերտառությամբ հետազոտության շրջանակում։
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- «ՕքսԵՋեն» հիմնադրամ
- «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
- «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
- Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն
- «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն
- «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
- «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
- «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
- «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ
- «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» Կոալիցիա
- Երեխաների պաշտպանության ցանց
- «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան ՀԿ
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
- «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
- «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ
- «Քաղաքական երկխոսություն» ՀԿ
- «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
- «Սոցիալական արդարություն» ՀԿ
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- Նարինե Ալեքսանյան, սահմանադրագետ, ի․գ․թ, դոցենտ
- Նվարդ Փիլիպոսյան, իրավաբան
- Սոֆյա Մանուկյան, բնապահպան-իրավապաշտպան
- Նազելի Վարդանյան, իրավաբան, Իրավունքի ազգային կենտրոնի տնօրեն
- Մարիա Աբրահամյան, անցումային արդարադատության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետ
- Նարինե Սոլոմոնյան, ի․գ․թ