ՀՈԴՎԱԾԱՇԱՐ
Աստված երբեք չի մերժում
Մասնագիտությամբ բանասեր եմ, և ինձ համար «համբերություն» բառը եղել է սովորական բառ՝ նման մյուսներին։ Առաջին անգամ այդ բառը խորությամբ ընկալեցի, երբ երեսուներեք տարեկան հասակում եղբայրս մահացավ հիվանդությունից, և մեզ ցավակցեցին ու ասացին՝ համբերություն. այդժամ հասկացա, թե որքան ցավ, տխրություն ու վիշտ է ամփոփված այդ բառի մեջ։ Երկրորդ անգամ ինձ համբերություն մաղթեցին, երբ որդիս գնաց բանակ՝…
Ավա՜ղ, կյանքը հեքիաթ չէ…
Ես 23 տարեկան եմ, բայց կյանքս ասես կանգ առավ 19 տարեկան հասակում, երբ կալանավորվեցի։ Այժմ էլ անազատության մեջ եմ և գտնվում եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քաղցր հուշերն ու մեծ երազանքները միշտ թաքնված են մանկության մեջ։ Մանկուց ես պաշտում էի սպորտը… Վեց տարեկանից սկսած զբաղվել եմ թեկվանդո մարտարվեստով։ Տասը տարեկանից մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, տասներեքում՝ դարձել…
Ցտեսությո՛ւն, արտաքին աշխարհ
Բարև՛, ես կալանավորված եմ շուրջ տասը ամիս՝ խստորեն զրկված ցանկացած զանգի և տեսակցության հնարավորությունից: Կալանավորման ողջ ընթացքում երկու անգամ եմ տեսակցել, այն էլ՝ միայն փաստաբանի հետ:
Կյանքն այստեղ շատ դաժան է… Չեմ հասկանում քննությունն իրականացնող մարմնի անմարդկային վերաբերմունքը: Նա իրեն իրավունք է վերապահում խոչընդոտել երեքուկես տարեկան երեխայիս հետ շփմանը և փաստաբանիս զանգելուն, ով ինձ արտաքին աշխարհին…
Ճակատագրի կանխորոշումը՝ բանտ
22 տարեկան կյանքով լեցուն երիտասարդ էի, սովորում էի գերազանց առաջադիմությամբ՝ որպես ապագա իրավաբան: Համալսարանում մասնակցում էի ինտելեկտուալ խաղերի, զբաղեցնում մրցանակային տեղեր: Դպրոցական տարիներին էլ օլիմպիադաների եմ մասնակցել, ղեկավարել աշակերտական խորհուրդը: Դեռ մանկուց փորձել եմ համատեղել ուսումն ու աշխատանքը: Երևի պատկերացնում եք, թե իմ ապագան ինչ լուսավոր էի պատկերացնում, բայց կան ճակատագրական պահեր, որոնք անդառնալի են,…
Ընտանիքի կարոտը և բանտի մենակությունը
Իմ ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է: Հայր չունեմ: Մայրս աղբամաններից շիշ է հավաքում, վաճառում, որ ստացված գումարով պահի ինձ, երկու եղբայրներիս ու քրոջս:
Ես այս կյանքում մի բան եմ հասկացել: Լավ տղան պիտի այնպես անի, որ ընտանիքին օգնի: Բայց եթե ընտանիքին օգնում է, դասի չի գնում: Դասի չի գնում, ուրեմն չի սովորում:
Ես մինչև 7-րդ դասարանն եմ…
Հուշեր բանտից կամ անտեսված ինքնություն
Մոտ 8 ամիս «Նուբարաշեն»-ում եմ մնացել, տարուց ավել՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, բայց այդքանն էլ բավական էր, որ մաշկիս վրա զգայի գաղութի ողջ դաժանությունը։ Բանտում հայտնվելուց հետո բոլորն էլ ունենում են խնդիրներ, բայց ես նախքան դա էլ ունեի… Կար ժամանակ, երբ ապրում էի բոլորի նման, վայելում ընտանիքիս սերը, ընկերներիս հարգանքը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրանք իմացան…