Մինչև բանտային պայմաններին անցնելը նախ մի քանի խոսք ոչ բանտից և ոչ բանտային պայմաններիից, ապա նաև՝ բանտի և բանտային պայմանների մասին, հետո կանցկացնենք զուգահեռներ այդ պայմանների միջև, դրանց հաղթահարման և դժվարությունների մասին, թերևս:
Մինչ բանտ ընկնելը շատերի(ս) մտքով չէր էլ անցնի բանտի և դրա հետ կապված բաների մասին մտածել (խոսել): Եվ այդ ընթացքում ազատ, այսպես ասած, դրսի աշխարհը (ոչ բանտը) մեզ երևում էր իր դժվարություններով և հեշտություններով, տխրություններով և ուրախություններով, դրականով և բացասականով: Շատ ժամանակ այդ բացասական իրադարձությունները մենք չափազանց ծանր ենք տանում: Բայց այդ ազատ աշխարհում (ոչ բանտում) մենք սովոր չենք կամ ոչ այնքան ենք սովոր բացասականությանը, ինչպես որ բանտում ենք սովոր դառնում դրան: Դրսում շատ խորթ բաներ գուցե մեզ հարազատ ենք դարձրել: Չենք էլ մտորել, որ հարազատ դարձած շատ սովորություններ պետք է օտարեինք մեզանից: Ինչևէ:
Ապրելով դրսի աշխարհում՝ երբեմն չենք արժևորում այդ աշխարհի այնքան հիասքանչ լինելը, այնքան հնարավորություններով առատ լինելը: Մեր դժգոհ կեցվածքով գուցե խոչընդոտել ենք մեր երջանկության դրսևորմանն այս երջանիկ աշխարհում: Դա ազատ աշխարհ է, որտեղ ազատ ենք անելու այն, ինչ ցանկանում ենք: Դրսի աշխարհում ազատ են մեր և հոգիները, և մարմինները: Այդ աշխարհի պայմաններն ազատ են մեր և հոգիների, և մարմինների համար: Ազատ ենք ֆիզիկապես, մարմնապես՝ ի տարբերություն բանտում եղած կարգավիճակի: Բայց հոգին երկու տեղում էլ ազատ է: Դրսի աշխարհում մեր ազատ հոգու և ազատ մարմնի ազատ պայմանները մենք անազատ կյանքի գծին ենք դնում: Եվ հետո միայն արժևորում ոչ բանտը՝ դրսի աշխարհը, և ոչ բանտային՝ դրսի աշխարհի պայմանները:
Այժմ՝ բանտի և բանտային պայմանների մասին
Այս ազատ աշխարհի վրա և աշխարհի ներսում կարծես առանձին բայցև աշխարհին միացած ազատ կղզի կամ գուցե որոշ առումներով թերակղզի է բանտը:
Փորձեմ բացել այս միտք-նախադասությունը:
Աշխարհն, ի սկզբանե, ազատ է: Այդ ազատությունը բացարձակ է՝ տրված և սահմանված Բացարձակ Բարձրյալի կողմից: Բայց կան, լինում են մարդիկ կամ երբեմն տեղի են ունենում զարգացումներ, իրադարձություններ, երբ այդ ազատությունը կարծես թյուրաբար հարաբերական է ընկալվում, հարաբերական է դառնում մարդկանցս, համենայն դեպս, որոշներիս մտածողության մեջ:
Մենք պետք է հասկանանք, որ ազատ ենք մեղքեր, սխալներ գործել-չգործելու մեջ, բացարձակ ազատ ենք: Իսկ երբ ազատության այդ բացարձակությունը զիջում ենք հարաբերականի մեր մտածողության մեջ, այդ դեպքում այդպիսի մտածողությունն էլ գործնական կյանքում դառնում է սխալ ճանապարհին տանող ցուցիչ՝ մի չարաուժ ազդեցությամբ ցուցիչ:
Իսկ այդ ճանապարհն անազատության անազատ ճանապարհն է, անազատ նախևառաջ ազատ կյանքի ազատ դրսևորման առումով, ապա՝ շարունակվող և, ի վերջո, ֆիզիկական անազատության հանգրվան՝ բանտ:
Եվ արդեն գուցե բանտում ավելի լավ է գիտակցվում, թե ինչի է հանգեցնում, երբ մեր ազատ և ի բնե բարի կամքը փոխարինում ենք չարահաճո կամքով, որը մեզ կաղապարում և կործանում է:
Որոշներին, եթե ոչ բոլորին, բանտային պայմանները թվում են անազատության պայմաններ: Ինչու եմ ասում՝ թվում են, որովհետև այդ անազատությունը հարաբերական է և ունի, այսպես ասած, երկու երես: Այդ անազատության պայմանները ոչ այնքան են անազատ, և ամեն անձի համար այդ անազատությունն ունի իրեն հատուկ ընկալում: Ինձ համար անազատությունը միանշանակ չէ:
Անձը կազմված է հոգուց և մարմնից: Մեկը մյուսի հետ փոխկապակցված են: Երկուսն էլ եղել են ի բնե ազատ: Եվ ինչ-ինչ պատճառներով անազատ դարձած հոգին նաև անազատ է դարձնում նաև մարմինը՝ ֆիզիկական անազատությամբ արտահայտված բանտ: Եվ ահա այդ՝ բանտային պայմաններում անձի համար կարծես ավելի վառ են երևում և արտահայտվում հոգու անազատությունը և մարմնի ֆիզիկական անազատությունը: Համենայն դեպս կարող եմ վկայակոչել իմ անձի օրինակը:
Բանտային՝ անազատ պայմաններում մարդ կարող է դառնալ հոգով ազատ, կիսով չափ ազատ: Հոգին է գերակա, իսկ անձը նախ հոգի է, և ապա՝ մարմին: Հետևաբար կարելի է համարել, որ անձը մեծամասամբ ազատ է դառնում: Իսկ մարմնի ֆիզիկական անազատությունը ժամանակավոր է: Այս դեպքում կարելի է համարել, որ ազատազրկված է միայն մարմինը: Այդ չորս պատերն այլևս չեն որոշում անձն անազատ է, թե՝ ոչ: Հոգու ազատությունը հավիտենական է, հավիտենության համար է և անձին տանում է դեպի Սուրբ Հավիտենություն: Եվ վերևում նշված երկու երես ունեցող ազանատության մի երեսը՝ ազատ հոգու տեսքով, պայմանավորում է նաև երկրորդ երեսի՝ մարմնի ազատությունը:
Եվ ահա, երբ արդեն անձի կողմից զատորոշվում են անազատության այդ երկու երեսները՝ բաղկացուցիչները, բանտային պայմաններին հաշտվելու դժվարությունները դառնում են հաղթահարելի:
Այդտեղ ճշմարտության մի շատ նուրբ և կարևոր առանցք կա, որը ևս բանականությամբ պետք է գիտակցել: Այն, որ մարդ-արարածը դրանք, ինչպես և կյանքում ամեն մի դժվարություն, չի կարող միայնակ հաղթահարել: Բանտում թե ազատության մեջ ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե այդ հաղթահարման մեջ ներկա է Աստված՝ Իր Սուրբ կամքով և օրհնությամբ: Ամեն: Ավելին, հնարավոր է նաև, որ բանտում ունեցած անհնար թվացող դժվարությունը լուծվի և լուծվի շատ հեշտ, քան դրսում՝ ազատության մեջ:
Այդ ազատությանը եթե ասում ենք դրսի աշխարհ, ապա բանտի աշխարհը կանվանվի ներսի աշխարհ: Եվ շատ կարևոր է այդ ներսի աշխարհում մարդու ներթափանցումը և խորացումն իր ներաշխարհ: Ներսի աշխարհ ասելով պետք է հասկանալ նաև մարդու հոգու և սրտի ներաշխարհը, որը ֆիզիոլոգիապես տեղավորված է մեր մարմիններում: Եվ մարդու ներաշխարհում է նրա իբնեությունը, նրա ի սկզբանե բացարձակ ազատությունը՝ հոգու ազատությունը, որը կորցրել ենք և հայտնվել բանտում և հիմա, նույն բանտում տեղը և ժամանակը հնարավոր առիթ են վերագտնելու և վերականգնելու այդ ազատությունը:
Այն տրված է Աստծուց և այն կորցնում ենք Աստծուց հեռանալու պատճառով և հենց միայն Աստծով էլ կարող ենք նորից այդ ազատությամբ օժտվել՝ կրկին Աստծուն վերադառնալով: Եվ վերոնշյալ այն նուրբ և կարևորագույն ճշմարտությունը հենց այդ է, որ Աստծով կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, տվյալ դեպքում՝ բանտային պայմաններին հաշտվելու դժվարությունները:
Այստեղ մի կոնկրետացում էլ կա. ոյն, թե դժվարություն ասելով ինչ ենք հասկանում կամ դժվարությունների մեջ կարողանո՞ւմ ենք տարբերակել էական և երկրորդային դժվարությունները: Ես կառաջարկեմ դրանք տարբերակել ըստ մարմնականի և հոգևորի կամ մարմնի և հոգու դժվարությունների:
Մարմնական են, օրինակ, սննդի, պահման խցի, խցի կահավորման, սանհանգույցի, լոգարանի, ջեռուցման, հագուստի հետ կապված խնդիրները: Հոգու խնդիրներ են, օրինակ, հարազատների հետ զանգի և տեսակցության արգելանքով պայմանավորված, հոգեկան անհավասարակշիռ վիճակով արտահայտված, մեղքի զգացողության հետ կապված դժվարությունները: Ընդ որում, այստեղ նկատի ունեմ ոչ այն մեղքը, որի պատճառով ազատազրկվում է անձը: Հնարավոր է՝ անազատության մեջ հայտնված անմեղ մարդը տանջվի կյանքում այլ, թեկուզև մանր-մունր սխալների զղջման հետ կապված դժվարություններից: Չնայած մեղքը մեղք է: Հոգեկան խնդիրների դժվարություններով պայմանավորված՝ կարող է լինել նաև քնի խանգարում, որն այդ երկու տեսակի՝ մարմնի և հոգու դժվարությունների արանքում է:
Փորձենք զուգահեռներ անցկացնել այդ երկու դժվարությունների միջև:
Ըստ իս՝ քիչ անհանգստացնող է այն, որ մարմինը ոչ բավարար սնունդ է ընդունում կամ չի քնում մետաքսե անկողնի մեջ, հեռուստացույցի փոխարեն ռադիո է լսում, ջուրը տալիս են օրվա մեջ մի քանի ժամ, լոգարանը խցից դուրս է, խուցն իդեալական վերանորոգված չէ և այլն: Բավարար է դրանց՝ անձի մարմնի գոյության համար անհրաժեշտ քանակը և նվազագույն որակը:
Փոխարենը թող սնվի հոգին հոգևորով, Աստվածայինով, որը հնարավոր է Սուրբ Գրքի ընթերցմամբ, հոգևորականի հետ զրույցով, հոգևոր գրականության և եկեղեցու հայրերի հոգևոր ժառանգության ընթերցմամբ և հատկապես Աստծո հետ անկեղծ և պարզ զրույցով՝ աղոթքով: Նաև՝ Աստծուն ինքդ քո մեջ վերագտնելով և պահելով Նրան քո մեջ և քո կյանքում: Այո, դրա համար բանտը լավ հնարավորություն է, հետևաբար կարելի է ասել, վերահաստատել, որ չկա չարիք՝ առանց բարիքի:
Կյանքում բարիքներ միշտ կան, պետք է տեսնել, տեսնել հոգու աչքերով, տեսնել բանտում՝ բանտային պայմաններին հաշտվելու դժվարությունների մեջ անգամ: Կարծում եմ՝ կարիք չկա նշելու, համեմատելու Բարձրյալ Աստծո անճառելի երանությունը և մարդ-արարածի հետ շփումը: Կարիք չկա համեմատելու Աստծո մեծությունն անսահման և մարդու փոքրությունը սահմանափակ: Չեն համեմատվի: Նաև ավելի, շատ ավելի էական և կենսական է հոգու նորոգությունն առ Աստված, քանի խցի ոչ բարվոք վիճակը: Նաև ոչ այնքան կարևոր է հագուստի ճոխությունը, որքան Աստծով զգեստավորված լինելը, թեկուզև լինել բոլորովին մերկ, միայն թե մերկանալ նաև չարից: Նաև կարևոր չէ առանց հեռուստացույցի ռադիոյի կամ հեռախոսի ապրելը, բայց կարևոր են ընթերցանությունը, գիրքը, հայրախոսական ընթերցումները, հատկապես՝ Սուրս Գիրքը: Այստեղ բանտի գրադարանի ներկայությունը կարող է փարատել և մարմնի, և հոգու դժվարությունները:
Բանտային պայմաններին հաշտվելու դժվարությունները հաղթահարվում են համբերատարությամբ, նաև հույսով, հավատով ու սիրով առ Աստված: Հեշտ են հաղթահարվում նաև հարազատների, ծնողների, հատկապես՝ մոր հետ շփման միջոցով:
Փորձենք զուգահեռներ անցկացնել այդ երկու դժվարությունների միջև:
Ըստ իս՝ քիչ անհանգստացնող է այն, որ մարմինը ոչ բավարար սնունդ է ընդունում կամ չի քնում մետաքսե անկողնի մեջ, հեռուստացույցի փոխարեն ռադիո է լսում, ջուրը տալիս են օրվա մեջ մի քանի ժամ, լոգարանը խցից դուրս է, խուցն իդեալական վերանորոգված չէ և այլն: Բավարար է դրանց՝ անձի մարմնի գոյության համար անհրաժեշտ քանակը և նվազագույն որակը:
Փոխարենը թող սնվի հոգին հոգևորով, Աստվածայինով, որը հնարավոր է Սուրբ Գրքի ընթերցմամբ, հոգևորականի հետ զրույցով, հոգևոր գրականության և եկեղեցու հայրերի հոգևոր ժառանգության ընթերցմամբ և հատկապես Աստծո հետ անկեղծ և պարզ զրույցով՝ աղոթքով: Նաև՝ Աստծուն ինքդ քո մեջ վերագտնելով և պահելով Նրան քո մեջ և քո կյանքում: Այո, դրա համար բանտը լավ հնարավորություն է, հետևաբար կարելի է ասել, վերահաստատել, որ չկա չարիք՝ առանց բարիքի:
Կյանքում բարիքներ միշտ կան, պետք է տեսնել, տեսնել հոգու աչքերով, տեսնել բանտում՝ բանտային պայմաններին հաշտվելու դժվարությունների մեջ անգամ: Կարծում եմ՝ կարիք չկա նշելու, համեմատելու Բարձրյալ Աստծո անճառելի երանությունը և մարդ-արարածի հետ շփումը: Կարիք չկա համեմատելու Աստծո մեծությունն անսահման և մարդու փոքրությունը սահմանափակ: Չեն համեմատվի: Նաև ավելի, շատ ավելի էական և կենսական է հոգու նորոգությունն առ Աստված, քանի խցի ոչ բարվոք վիճակը: Նաև ոչ այնքան կարևոր է հագուստի ճոխությունը, որքան Աստծով զգեստավորված լինելը, թեկուզև լինել բոլորովին մերկ, միայն թե մերկանալ նաև չարից: Նաև կարևոր չէ առանց հեռուստացույցի ռադիոյի կամ հեռախոսի ապրելը, բայց կարևոր են ընթերցանությունը, գիրքը, հայրախոսական ընթերցումները, հատկապես՝ Սուրս Գիրքը: Այստեղ բանտի գրադարանի ներկայությունը կարող է փարատել և մարմնի, և հոգու դժվարությունները:
Բանտային պայմաններին հաշտվելու դժվարությունները հաղթահարվում են համբերատարությամբ, նաև հույսով, հավատով ու սիրով առ Աստված: Հեշտ են հաղթահարվում նաև հարազատների, ծնողների, հատկապես՝ մոր հետ շփման միջոցով:
Աշխատանքի կորուստ, կրթության ընդհատում, ընտանիքի կամ ընկերների հետ կապի խզում
Ազատ կյանքից զրկվելով՝ հայտնվում ենք բանտային պայմանների մեջ, ինչից հետո ի հայտ են գալիս ազատազրկման հետևանքները: Այդ ժամանակ է երևում, թե ով է կողքիդ, ով է հարազատ և ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական պահերին:
Կարող են երես թեքել հարազատները, ընկերները, բարեկամները, հարևանները, ծանոթները: Այդ ամենը քիչ թե շատ տանելի է: Այդ հարազատների հարազատությունը, ընկերների ընկերասիրությունը, անդավաճանությունը, բարեկամների բարի կամեցողությունը, հարևանների մտերմությունը, ծանոթների անծանոթ վերաբերմունքն ամբողջությամբ ի հայտ են գալիս ազատազրկումից հետո:
Բայց ոչինչ, ամենն անցողիկ է, և պետք չէ մեղադրել ոչ մեկին, այլ միայն ինքդ քեզ և վերջ:
Իմ պարագայում հարազատ-բարեկամների երես թեքելը մասամբ է եղել, ընկեր կոչվածներինը՝ ամբողջությամբ: Հարևանների և դասընկերների կողմից ավելի շատ կարեկցանք է եղել և ոչ թե կապի խզում: Կապի խզումը ոչ միայն այն է, որ նրանց հետ չես շփվում, այլև այն, որ բանտում եղած ժամանակ նրանք վատ են խոսում անձիդ մասին և չեն էլ ցանկանում հետագայում շարունակել շփումը:
Իմ դեպքում այս պահի դրությամբ պարզ է, որ իմ՝ դուրս գալուց հետո նրանք կշարունակեն շփումն ինձ հետ, բացառությամբ մի երկու ընկերոջ, որոնց հետ արդեն ես չեմ շփվի, քանի որ նրանք ուրացել են մեր և մեր ընտանիքների միջև շփումները:
Թեև ինչ էլ լինի, ես գիտեմ, որ Միակ Անդավաճան Ընկեր Բարեկամ Հարազատ ունեմ՝ Աստված, Ով նաև Հարևան է, ապրում է իմ մեջ, իմ կողքին: Այնպես որ թող ոչ մեկը չհուսահատվի: Շատ կարևոր է Աստծո հետ կապի չխզումը կամ խզված կապի վերականգնումը: Նվազ կամ քիչ էական է նշված անձանց հետ կապի խզումը: Նրանք են իրենց ընկերության տերը և պատասխանատուն:
Մարդ-արարածների մեջ առանձնանում է ծնողը, հատկապես՝ մայրը, ով փոխարինում է վերը նշվածներին: Իմ դեպքում, փառք Աստծո, մայրս կողքս էր և է ցայսօր: Հորս հետ կապ չկա: Աստված իր հետ և նաև բոլորիս հետ: Ամեն: Ես եկել եմ այն համոզման, որ երեխան կարող է թողնել ծնողին, ով անազատության մեջ է, իսկ ծնողը, առաջին հերթին և գլխավորապես՝ մայրը, ինչպես իմ դեպքում, երբեք չի թողնում իր զավակին: Երբե՛ք: Անկեղծ ասած, հենց հիմա աչքերս արցունքոտվեցին: Կներեք:
Գիտեմ նաև, որ շատ բարեկամներ-հարազատներ, օրինակ՝ մորեղբայրս, մայրիկիս համոզել են ուրիշ քաղաք տեղափոխվել՝ այդպես նաև ցույց տալով, որ պետք է ինձ մոռանա: Սական իմ հերոս-մայրը ասել է՝ գնացեք՝ ուր ուզում եք, ես չեմ գալիս, մնում եմ որդուս հետ՝ անկախ ամեն ինչից: Ահա թե ինչ ասել է ծնող, ինչ ասել է՝ մայր-ծնող…
Սրանով նաև ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ ամուր կապ կա ծնողի և զավակի մեջ, և ծնողից է այդ կապը: Իզուր չէ պտղի ձևավորվելը մեր արգանդում և մոր ու զավակի՝ պորտալարով միմյանց հետ միացումը: Այդ պորտալարը հետո վերածվում է ամուր կապի մոր և զավակի միջև, նրանց հոգիների միջև: Իսկ այդ կապն օրհնվում է Աստծո Սրբությամբ, Սուրբ Աստծով: Մայրիկիս այս որդիամետ դիրքորոշումն իր որոշիչ դերն է ունեցել հարազատ-բարեկամների շփման ցանկության մեջ: Աժմ նրանց հետ կա իմ շփումը՝ մորս շնորհիվ, բայց անպայման և անպակաս՝ Աստծո կամքով: Ամեն: Քանի որ Աստծուց են իմ մոր մեջ իր զավակի հանդեպ որդեսիրությունը, իմ փոխադարձ սերը նրա հանդեպ:
Բայց անգամ եթե բոլորը անգամ ծնողն է կապը խզել, պետք է միշտ հիշել, որ բոլորիս Ծնողը՝ Հայր Աստված, միշտ մեզ հետ է իր Հիսուս Որդով և Իր Սուրբ Հոգով: Ամեն: Իսկ Աստծով կարող ենք հետ վերադարձնել բոլորին, միայն թե չկորցնենք Աստծուն: Սա չափազանց կարևոր և և կյանքարժեք:
Կրթության ընդհատումն էլ ողբերգական չէ: Իմ դեպքում տեղի է ունեցել ոչ թե ընդհատում, այլ համալրում, մասնավորապես՝ հոգևոր կրթությամբ: Այստեղ՝ բանտում եղած ժամանակ, ես խորացրեցի իմ գիտելիքներն առ Աստված և առ Աստվածայինը: Կարդացի գեղարվեստական գրվածքներ, որոնք դրսում չէի կարդացել: Այսինքն՝ կրթության բաց չկա, կա համալրում բանտում: Մեծ ցանկության դեպքում ազատազրկումից հետո էլ կարելի է շարունակել կրթվել:
Իմ ստեղծագործականը մեծ տեմպերով և նաև որակապես պտղաբերեց ազատազրկումից հետո: Դա էլ կրթության մի ուղղություն է ըստ իս:
Ես, մինչ ազատազրկումը պայմանագրային զինծառայող եմ եղել: Ազատազրկվելուց հետո կորցրել եմ աշխատանքս. պետական և հիմնական աշխատանք, որին վերադառնալը հնարավոր է՝ էլ երբեք չստացվի: Առհասարակ պետական դաշտում աշխատանքի անցնելը գրեթե անհնար է ազատազրկումից հետո: Այդ աշխատանքի հետ կապված մի մեծ նպատակ էի ծրագրել՝ հիպոտեկային հիմքով բնակարանի ձեռքբերում: Այդ տարբերակը միակ հնարավորն էր: Կար մեկ այլ տարբերակ ևս՝ տուն գնելու նպատակով վարկերի ձեռքբերում: Հիմա աշխատանքի կորստի պատճառով փակված է բնակարան ձեռք բերելու ծրագիրը: Հարց է՝ կստացվի, թե՝ ոչ:
Չնայած քշխատանքի կորստին զուգահեռ ես այլ աշխատանք կատարեցի և կատարում եմ մինչ այսօր: Դա աշխատանք է ինքս ինձ վրա, անձիս վրա, աշխատանք հոգու ներսում: Ես նոր աշխատանք ձեռք բերեցի, ճիշտ է, նյութապես ոչ վարձատրվող, բայց հոգևորով հարուստ, հոգևոր վարձատրությամբ աշխատանք:
Հետևանքներից ամենացավոտը մորս՝ երկրորդ կարգի հաշմանդամ դառնալն էր: Ինչ խոսք, դա իր ազդեցությունն ունեցավ նաև իմ կյանքի վրա, բայց չչարացրեց ինձ: Ես շատ գոհ եմ իմ Ողորմած Աստծուց, ով մայրիկիս ողորմեց շարունակել ապրել այստեղ՝ երկրային կյանքում:
Արտաքին աշխարհի հետ կապի խնդիրներ
Այստեղ հարազատների հետ կապի անհրաժեշտ միջոցները կան՝ զանգ, տեսազանք, տեսակցություն: Կա նաև տեսակցության հնարավորություն քահանայի հետ: Շատ եմ ցանկանում, որ այդ կապն ավելի ամրապնդվի, հաճախակի և շարունակական լինի: Դա շատ կարևոր է: Այստեղ եմ առաջին անգամ հոգևորականի հետ զրուցել և շատ անհրաժեշտ զրույցներ եմ ունեցել:
Արտաքին աշխարհի հետ կապի տեսակ է ընտրություններին մասնակցելը, կոնկրետ իմ պարագայում՝ համապետական ընտրություններին: Ես սիրով մասնակցել և կատարել եմ իմ ընտրությունն իբրև քաղաքացի: Ճիշտ կլիներ, որ բոլորն այդ իրավունքից կարողանային օգտվել՝ անկախ կարգավիճակից, հանցագործության տեսակից, պատժի չափից: Այդպես նաև հավասարություն կդրսևորվի բոլորի հանդեպ:
Ազատազրկման փորձառություն
Փորձառությունը, որը ձեռք է բերվում ազատազրկումից, ավելի ճիշտ՝ ազատազրկման հետևանքով, որոշներին գուցե պետք չգա երբեք, իսկ որոշներին գուցեև պետքական լինի: Կյանքի դժվարություններում անձը կոփվում է՝ փորձառությամբ:
Նրանց, ովքեր կրկին կվերադառնան ազատազրկման տիրույթ, անհրաժեշտ է ազատազրկման փորձառությունը: Իսկ նրանք, ովքեր առաջին և միակ անգամն են ազատազրկվում և իրենց առջև նպատակ են դնում, որ այլևս չեն վերադառնալու բանտ, չեն ազատազրկվելու, ազատազրկման փորձառությունն արդեն անհրաժեշտ չէ:
Մի բան հստակ է: Ես արդեն կարող եմ անհրաժեշտ խորհուրդներ տալ իմ շրջապատի մարդկանց, եթե նրանք մի օր հանկարծ հայտնվեն ոստիկանությունում: Իմացե՛ք, որ ունեք զանգի և պաշտպան ունենալու հնարավորություն՝ սեփական միջոցներով կամ պետության կողմից տրամադրված: Նաև՝ բերման ժամանակ ձեռք բերած բոլոր վնասվածքների մասին պետք է դատաբժշկին ասել: Պետք չէ ճնշման տակ ցուցմունք տալ: Ձերբակալվածների պահման վայրում ոչ ոք չի կարող ֆիզիկապես վնասել՝ չնայած սպառնալիքներին:
Պատժատեսակի, պատժաչափի հետ կապված մտահոգություններ
Ըստ իս՝ բոլոր հանցագործությունների դեպքում ճիշտ է փակ պատժատեսակը: Ինչքան քիչ շփվեն միմյանց հետ անազատության մեջ գտնվածները, այնքան քիչ խնդիրներ կստեղծեն թե իրենք իրենց համար, թե քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներիկ համար: Բացի այդ, շփում չի լինի հին դատապարտյալների և նորեկների՝ առաջին անգամ դատվածների միջև: Առաջին անգամ ազատազրկվածններն այլ մտածելակերպ ունեն, ավելի շատ դրսի աշխարհին հատուկ: Այդպիսով նրանց ոչ մեկը չի կարող դրսի աշխարհից կտրել և մտքով ու էությամբ տեղափոխել բանտային աշխարհ: Պատժատեսակի հետ կապված կասեմ, որ լավ կլինի ցմահ պատժաչափն ընդհանրապես հանել: Կարծում եմ՝ քսան և ավելի տարիներն արդեն կարելի է ցմահ համարել:
Դավիթ Հովհաննիսյան
Կալանավորված անձ
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ
Նոյեմբերի 17, 2021 թվական