Skip to content Skip to sidebar Skip to footer

Լրագրողի թափուր հաստիքի հայտարարություն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է լրագրողի:

Աշխատանքի սկիզբը՝ 2021թ. հուլիսի 1

Աշխատանքի տևողությունը՝ գործարքային

Ընտրված մասնագետից ակնկալվում է.
  • Պատրաստել ազատազրկված կամ իրավախախտում կատարած անձանց հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական հոդվածներ:
  • Լուսաբանել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեությունը:

Նյութերը հրապարակվելու են «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում ստեղծված մեդիա հարթակում և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

Թափուր հաստիքին դիմող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումները.
  • Մասնագիտական բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,
  • Խոցելի խմբերի հետ աշխատելու հմտություն,
  • Հայերեն գրավոր խոսքի գերազանց իմացություն:
Քրեակատարողական ոլորտի գործունեության փորձը կդիտվի որպես առավելություն:
Լրացուցիչ պահանջներ.
  • Ազատազրկված անձանց հիմնախնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում,
  • Հիմնախնդիրների օբյեկտիվ և անկողմնակալ ներկայացում, ոչ խտրական և զգայուն բառապաշարի կիրառում, անաչառ և զգայուն մոտեցման ցուցաբերում,
  • Փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում,
  • Լրագրողական էթիկայի կանոնների պահպանում,
  • Նյութի ձևաչափի և մատուցման նորարարական, ստեղծարար մոտեցում,
  • Նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում,
  • Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն:
Լրացուցիչ հմտություններ.
  • Սոցիալական մեդիագրագիտություն,
  • Ստեղծագործական միտք,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Կոնֆլիկտների հաղթահարման և լուծման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Համագործակցման և հաղորդակցման գերազանց հմտություններ:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունիսի 20-ը [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ վերնագրի դաշտում նշելով «Լրագրող».  

  • Ինքնակենսագրություն,
  • Նախկինում պատրաստած լրագրողական նյութերի հղումներ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 155 300 հեռախոսահամարով կամ գրել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներով։

Առաջին փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրի մասին

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2021թ. հունիսի 1-ից մեկնարկել է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի իրականացումը:

Ծրագրի նպատակն է մեդիա հարթակի միջոցով նպաստել ազատազրկված անձանց, նրանց ընտանիքների և հասարակության միջև կապի ամրապնդմանը: 

Մեդիա հարթակում կներկայացվեն ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ, որոնք հնարավորություն կտան խորը պատկերացում կազմել ազատազրկված անձանց կյանքի և փորձառության մասին:

Ակնկալում ենք, որ ընտրված մոտեցման շնորհիվ կբարձրանա հասարակության զգայունությունն ու իրազեկվածությունն ազատազրկված անձանց խնդիրների շուրջ, որոնց նրանք կամ նրանց ընտանիքի անդամներն առնչվում են: Դա իր հերթին կնպաստի ազատազրկված անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը՝ նպաստելով կրկնահանցագործության նվազեցմանը և նրանց վերաինտեգրմանը:

Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ:

Կազմակերպության մասին

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:

Կազմակերպության գործունեության առանցքում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն է: Այդ ուղղությամբ իրականացվել մի շարք ծրագրեր:

Կազմակերպության գործունեությանը կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/legalinitiativesngo:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.