Skip to content Skip to sidebar Skip to footer

Վեբ կայքի մասնագետի թափուր հաստիքի հայտարարություն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վեբ կայքի պատրաստման մրցույթ:

Աշխատանքի սկիզբը՝ 2021թ. հունիսի 21

Աշխատանքների իրականացման ժամկետը՝ 30 աշխատանքային օր (հունիս-հուլիս)

Ծառայության նկարագրություն՝ Վեբ կայքի պատրաստում

Անհրաժեշտ պահանջներ՝ Վեբ կայքի պատրաստում և 2 ամիս երաշխիքային սպասարկում

Անհրաժեշտ որակավորումներ և պայմաններ.
  • Համապատասխան ոլորտային որակավորում
  • Առնվազն 1 տարվա գործունեություն տվյալ աշխատանքների իրականացման ոլորտում
  • Ճկուն և պատասխանատու մոտեցում
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Ստեղծարար լուծումներ առաջարկելու ունակություն
  • Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
  • Կայքը հանձնելուց հետ առնվազն երկու ամիս երաշխիքային սպասարկման պատրաստակամություն
Հաղթողին որոշելու կարգը․
  • Դիտարկվելու են միայն «Դիմելու ընթացակարգի» տեխնիկական պահանջները բավարարող հայտերը։
  • Ուսումնասիրվելու են դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնային առաջարկները: Անհրաժեշտության դեպքում մրցույթի մասնակցից կարող են լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջվել:
  • Առաջադրված պայմանները և որակավորման պահանջները բավարարող դիմորդների հետ կանցկացվի հարցազրույց։
  • Հաղթողը որոշվելու է հարցազրույցների և գնային առաջարկների համադրման արդյունքում։
Դիմելու ընթացակարգ․
  • Կարող են դիմել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ կազմակերպությունները:
  • Ներկայացված պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի միայն մեկ հայտ։
Հայտը պետք է ներառի.
  • Ինքնակենսագրություն (ֆիզիկական անձանց դեպքում) կամ գործունեության նկարագիր (կազմակերպությունների դեպքում),
  • Պորտֆոլյո (առնվազն 2 ավարտած նախագծերի հղումներ),
  • Նախկին 2 պատվիրատուի տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածության ոլորտ, հեռ համար, էլ. հասցե),
  • Մատուցվող ծառայությունների գնային առաջարկ (Տես կից ֆայլում):

Հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Կայքի պատրաստման ծառայություն», մինչև 2021թ. հունիսի 16-ը:

Առաջին փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրի մասին

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2021թ. հունիսի 1-ից մեկնարկել է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի իրականացումը, որի նպատակն է մեդիա հարթակի միջոցով նպաստել ազատազրկված անձանց, նրանց ընտանիքների և հասարակության միջև կապի ամրապնդմանը: 

Մեդիա հարթակում կներկայացվեն ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ, որոնք հնարավորություն կտան խորը պատկերացում կազմել ազատազրկված անձանց կյանքի և փորձառության մասին:

Ակնկալում ենք, որ ընտրված մոտեցման շնորհիվ կբարձրանա հասարակության զգայունությունն ու իրազեկվածությունն ազատազրկված անձանց խնդիրների շուրջ, որոնց նրանք կամ նրանց ընտանիքի անդամներն առնչվում են: Դա իր հերթին կնպաստի ազատազրկված անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը՝ նպաստելով կրկնահանցագործության նվազեցմանը և նրանց վերաինտեգրմանը:

Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ:

Կազմակերպության մասին

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն հիմնադրվել է 2017թ.-ին:

Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:

Կազմակերպության գործունեության առանցքում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն է: Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր:

Կազմակերպության գործունեությանը կարող եք ավելի մանրամասն կերպով ծանոթանա ֆեյսբուքյան էջի միջոցով՝ https://www.facebook.com/legalinitiativesngo:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2022 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.