2017 թվականից «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննսիյանը՝ որպես անհատ անդամ, անդամակցում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիային:
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։
Կոալիցիան գործում է հետևյալ 3 ուղղություններով՝
- Խթանել հավասարության մշակույթը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին ու բացառման գործոններին.
- Մեծացնել խտրականության ենթակա խմբերի տեսանելիությունը, խթանել նրանց՝ իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու ցանկությունը և պատրաստակամությունը.
- Աջակցել խտրականությունից զերծ մնալու իրավունքի պաշտպանության ոլորտում բավարար իրավական կարգավորումների ամրագրմանը և դրանց կիրառմանը։
Կոալիցիայի գործունեության մասին կարող եք տեղեկանալ կայքից. havasar.am