Կարևորելով ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և հանրային վերահսկողությունը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականից 2023 թվականն անդամակցել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, որը գործում է 2004 թվականից:
Խմբի ձևավորումը և հասարակական վերահսկողության իրականացումը կանոնակարգվում էր ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված կարգով, որն ուժը կորցրած է ճանաչվել 2020թ. ապրիլի 20-ին: Նույն ժամանակահատվածում ուժի մեջ է մտել Խմբի գործունեությունը կանոնակարգվող ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. մարտի 20-ի թիվ 126-Ն հրամանը, որը փոփոխության է ենթարկվել ՀՀ արդարադատության նախարարի 2022թ. մայիսի 11-ի թիվ 227-Ն հրամանով:
Խմբի գործունեության նպատակներն են.
- Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, իրավունքների խախտումների բացահայտումը, վեր հանված հիմնախնդիրները հասարակությանը և ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացնելը, քրեակատարողական ծառայության գործունեությանն աջակցությունը:
- Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը: քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունները, եզրակացությունները և առաջարկությունները նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը:
- Քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
Խմբի գործունեության մասին կարող եք տեղեկանալ կայքից. www.pmg.am