Skip to content Skip to sidebar Skip to footer

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքների խորհրդատվական խումբ

ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի մարտի 24-ի թիվ 129-Ա հրամանով «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդգրկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքների խորհրդատվական խմբում:

Խորհրդատվական խմբի գործունեությունը ներառում է օրենսգրքի լրամշակման աշխատանքները, դրա առանձին դրույթների վերաբերյալ առաջարկությունների ուսումնասիրությունը և ըստ անհրաժեշտության նախագծում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության և նպատակահարմարության քննարկումը:

Հայաստանում քրեական արդարադատության համակարգում հիմնարար բարեփոխումների նոր փուլի սկիզբը դրվեց վերջին ժամանակների հասարակական, քաղաքական և իրավական զարգացումներով:

Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 5-ին և հունիսի 30-ին ընդունվեցին ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը, ինչի տրամաբանական շարունակությունը ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումն է: 

Նշենք, որ նոր օրենսգիրքը լրամշակվել և ուղարկվել է շրջանառության, իսկ 2022 թվականի ապրիլի 4-ին ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.