Skip to content Skip to sidebar Skip to footer
122

«Ձեռքդ տո՛ւր, հասարակություն». ցուցադրվել են դատապարտյալների ստեղծագործությունները. forrights.am

Այսօր՝ ժամը 15։00-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ձեռքդ տու՛ր, հասարակություն» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին ներկայացված էին 23 դատապարտյալի և 3 կալանավորված անձի գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքները՝ զարդատուփեր, գրքեր, թաշկինակներ, գուլպաներ և այլն:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսը կազմակերպության նախաձեռնությունն էր և իրենք իրենց ծրագրերում շեշտը դնում են ավելի անձնական պատմությունների վրա: Կազմակերպությունը փորձել է այս տարբերակով իրենց գաղափարը ներկայացնել, որովհետև ստեղծագործությունն է կապի, հաղորդակցման ապահովման լավագույն տարբերակը.

«Բանտերի մասին խոսվում է այն ժամանակ, երբ ինչ-որ իրադարձությունն է տեղի ունենում՝ կալանավորում, դատում․ ՔԿՀ ներսում հացադուլ, ինքնավնասում, անընդհատ բացասական է ներկայացվում դատապարտյալների մասին: Ստեղծագործությունների մեջ դրվում են անձնական պատկերացումներ, հույզեր, և երբ մարդիկ տեսնում են դրանք, դրական էմոցիաներ են ունենում դատապարտյալների նկատմամբ: Միջոցառումը դրական արդյունք տվեց, մարդիկ իրականում հետաքրքրություն ունեին, հաճախումը բավականին ակտիվ էր»,-ասաց Նարե Հովհաննիսյանը:

Դատապարտյալ Աշոտ Կիրակոսյանի մայրը պատմում է, որ իր որդին սկսել է նկարել բանտարկվեուց հետո: Նրա խոսքով՝ սա և՛ զբաղվածություն է իր որդու համար, և՛ խրախուսում, որպեսզի շարունակի լավ գործեր անել և լցնել իր ազատ ժամանակը:

Կազմակերպությունն իր գաղափարի մասին հայտնել է Արդարադատության նախարարությանը: Ցուցակագրվել են այն դատապարտյալները, ովքեր ցանկություն ունեին իրենց աշխատանքները ներկայացնելու:

Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպությունը շահույթ չի հետապնդում: Գները որոշվել են դատապարտյալների հետ, և վաճառված աշխատանքների գումարը փոխանցելու են հենց հեղինակ-դատապարտյալներին:

«Մենք փորձում ենք միջոց լինել, այսինքն և՛ ստեղծագործությունները ներկայացնել հասարակությանը․մարդիկ փորձեն տեսնել, ճանաչել, իրենց վերաբերմունքը փոխել, և նաև օգնել, որպեսզի դատապարտյալները կարողանան իրենց աշխատանքով եկամուտ ունենալ, ինչը շատ կարևոր է նրանց համար»,-ընդգծեց նախագահը:

Դատապարտյալները միջոցառմանը ներկա էին օնլայն տարբերակով, որոնց հետ հնարավոր չէր հաղորդակցություն ապահովել:

 

Աղբյուրը՝ forrights.am

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.