Skip to content Skip to sidebar Skip to footer
120

«Բանտային աշխատանքների ցուցահանդես-վաճառք». Epress.am

Այսօր «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի է ունեցել ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառումը կազմակերպել էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոնը»։

Ցուցահանդեսին ներկայացված էին 23 դատապարտյալների (որոնցից 3-ը՝ կին, 10-ը՝ ցմահ ազատազրկված) և կալանավորված 3 մարդու (որոնցից 2-ը՝ կին, 1-ը՝ անչափահաս) գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքները զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեխներ և այլ հուշանվերներ:

Միջոցառմանը ներկա էին նաև ազատազրկվածների հարազատներն ու ընկերները։

Ցմահ բանտարկյալ Աշոտ Կիրակոսյանի մայրը պատմում է, որ որդին նկարել սկսել է բանտում։ Նա պարզաբանեց, որ բանտարկյալները ստեղծագործական աշխատանք կատարելու համար հավաքում են միավորներ, որոնք կրճատում են ազատազրկման տարիները։

Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան-լրագրող Զարուհի Մեջլումյանը, ով ծանոթացել է Մհերի հետ բանտում, ներկայացնում էր ամուսնու կավե աշխատանքները։

«Ամեն աշխատանքը յուրովի է, ոչ միայն Մհերինը։ Եթե նայեք՝ խավարում միշտ լույսը կա։ Բանտարկյալների գործերին շատ բնորոշ է դա», – մեկնաբանել է Մեջլումյանը։
Ցուցահանդեսի կազմակերպիչ Նարե Հովհաննիսյանը կարևորում է նման միջոցառումների ազդեցությունը հասարակության՝ բանտարկյալների մասին ձևավորված կարծիքի վրա։

«Միջոցառման նպատակը ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը ամրապնդելն է և կարծում եմ՝ ստեղծագործությունների միջոցով դա կարող է լավագույնս արվել», – ասել է Նարե Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը նշել է նաև, որ կազմակերպությունը շահույթ չի հետապնդում և գնված աշխատանքների գումարները փոխանցվելու են դրանց հեղինակներին։

 

Աղբյուրը՝ Epress.am

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.