Skip to content Skip to sidebar Skip to footer
58

«ԼԳԲՏ համայնքի դատապարտյալները շարունակում են ամենախոցելին մնալ. դիտորդների խումբ». shantnews.am

«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է ՔԿՀ-ում խոցելի խմբերին առնչվող խնդիրներին.

«Խնդիրները պարբերաբար բարձաձայնվում են, բայց ոլորտում փոփոխություններ չեն լինում: Այստեղ համալիր մոտեցման խնդիր կա, որ վերացվի ՔԿՀ-ում խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ: Նրանք պահվում են առանձնացված խցերում, ասվում է, որ դա արվում է նրանց անվտնագությունն ապահովելու, սեռական կամ այլ հնարավոր շահագործումից հեռու պահելու նպատակով: Բայց շատ դեպքերում այդ խցերում են հայտնվում ոչ թե այդ համայնքի անձինք, այլ այն անձինք, որոնք սեռական բնույթի հանցագործություններ են կատարել կամ չեն ենթարկվում հիմնարկի կանոններին: ՔԿՀ-ում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ամենացածր խավն են համարվում»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ներգրավվում են նվաստացուցիչ աշխատանքներում: Հավաքարարի աշխատանք են կատարում, աղբը «զոն»-ի տարածքից հանում են դարձյալ այդ համայնքի դատապարտյալները:

Ըստ Հովհաննիսյանի՝ ԼԳԲՏ ազատազրկված անձինք իրենց գրավոր դիմումով պատրաստակամություն են հայտնում նաև կոյուղի մաքրել: Խումբն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե այդ ինչպես է ստացվում, որ հենց այդ համայնքի ներկայացուցիչներն են այդպիսի աշխատանքներ կատարում:

Դիտորդների խումբն առաջարկում է ՔԿՀ-ներում հավաքարարի հաստիք սահմանել.

«Արմավիր ՔԿՀ-ում, օրինակ, ԼԳԲՏ համայնքի ազատազրկված անձանց համար ճաշը բերվում է սայլակի ներքևի հատվածում, մատուցվում է առանձին շերեփներով, սպասքն ու շփումն է առանձնացված, բայց դա դիտվում է նորմալ երևույթ և ասվում է, որ դա արվում է նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- հավելել է Հովհաննիսյանը:

«Ես Ավստրիայի բանտերի փորձն էի ուսումնասիրում, որևէ հավաքարարի հաստիք ամրագրված չէ, ինչո՞ւ, որովհետև աշխատանքն ինտեգրում է, բոլոր դատապարտյալները պետք է աշխատեն, բացի վտանգավորներից, որոնց տոկոսը 1-ից չի անցնում: Բացի այդ, աշխատանքներում ներգրավվողների համար խրախուսական մեխանիզմներ են գործում: Բոլորի հավասարության ապահովման առումով մենք առաջընթաց ունենք: Քանի որ գերբնակեցման խնդիրը լուծել ենք, փորձում ենք այդ դատապարտյալներին ավելի լավ պայմաններով խցերում տեղավորել»,- արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ հավելելով, որ ամենևին չեն ասում, թե խնդիրներ չկան, շարունակելու են աշխատել խնդիրները լուծելու, դատապարտյալներին ավելի լավ խցեր տեղափոխելու ուղղությամբ։

 

Աղբյուրը՝ shantnews.am

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.