Կրթությունը՝ կրկնահանցագործությունը կանխող գործիք․ այսպես են բացատրում գիտելիքը բանտարկլայներին հասնցելու իրենց ջանքերը ոլորտի պատասխանատուները և հետաքրքրված քաղաքացիական հասարակությունը։ 2022 թվականից 19 տարեկանից բարձր, բայց միջնակարգ կրթություն չունեցող բանտարկյալները հնարավորություն են ստացել քրեակատարողական հիմնարկներում լրացնել բացը։ Տրված հնարավորությունից օգտվել են 85-ը։ Այժմ Քրեակատարաողական ծառայությունը բարձրագույն կրթությունը բանտարկյալնեին հասանելի դարձնելու փորձեր է անում։
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը սկսել է հավաքել այն բուհերն ու մասնագիտությունները, որոնք կարող են հասանելի լինել դատապարտված, սակայն կրթությունը շարունակելու ցանկություն ունեցեղ անձանց։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը հայտնում է, որ պետական և ոչ պետական 36 բուհերի շրջանում հարցում արդեն արվել է։
«Արդեն գրության պատասխանները ստանում ենք և ամփոփելով այս տվյալները՝ կհասկանանք և հիմնական խոչընդոտները, որոնք առաջանում են բարձրագույն կրթության պրոցեսում, դրանց լուծման հնարավոր առաջարկներ կնեկայացնենք և դատապարտյալներին կտրամադրենք համապարփակ տեղեկատվություն բոլոր այն կրթական բուհերի և մասնագիտացումների վերաբերյալ, որոնցով կկարողանան դիմել և ապահովել բարձրագույն և հետբուհական կրթությունը»։
Որոշ դատապարյալներ բարձրագույն կրթության կարիք զգում են՝ կարծում են ոլորտի ներկայացուցիչները։ Այժմ, օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ում բարձրագույն կրթություն է ստանում 5 դատապարտյալ, 4-ը՝ «Ուրարտու», 1-ը՝ «Եվրասիա» համալսարանում։ Ուրարտու համալսարանում սովորող ուսանողներից մեկը թեմատիկ քննարկմանը մասնակցում է հեռավար ու նշում՝ ցանկալի է, որ այլ բուհեր ևս իրենց կրթության հնարավորություն տան։
«Մենք ունենք ուսանող, որը 4 կուրս սովորել է բժշկական համալսարանում, հետագայում դատապարտվել է, և կրթությունը թերի է մնացել։ Հիմա գտնվում է «Սևան» ՔԿՀ-ում, բայց Բժշկական համալսարանը ոչ մի կերպ չցանկացավ համագործակցել քրեակատարողական հիմնարկի հետ։ Ունենք ճարտարագիտական համալսարանում սովորել ցանկացողներ, բայց այդ համալսարանը նույնպես հրաժարվեց։ Բուհերը կամ հասարակությունը, ուզեն թե ոչ, բայց մենք նույնպես ձեր մի մասն ենք, ու ուշ թե շուտ դուրս ենք գալու, ու երևի հասարակությանը ավելի ձեռնտու կլինի, որ մենք ավելի կրթված լինենք»։
Քրեակատարողական ծառայությունում կարծում են, որ բուհերի հետ համագործակցությունը դժվար, բայց հնարավոր է։ Քրեակատարողական հիմնարկներում կրթությունը կազմակերպելու բարդությանը բախվել են հանրակրթությունը 19 տարեկանից բարձր բանտարկյալների համար հասանելի դարձնելու փորձերի ժամանակ։ 2022 թվականից այս հնարավորությունը տրվել է միջնակարգ կրթությունը կիսատ թողած բանտարկյալներին։ Այժմ դրանից օգտվում է 85 բանտարկյալ։
Ծովինար Թադևոսյան. «Միջազգային հետազոտությունները փաստում են, որ որևէ կրթություն չստացած անձանց մոտ կրկնահանցագործության ռիսկը 70-80 տոկոս է։ Մոտ 1000 դատապարտյալից 300-ը ունեին թերի միջնակարգ կրթություն։ Թե՛ դատապարտյալների, թե՛ աշխատակիցների մտածողության տեսանկյունից խնդիր էինք ունենում այն քրեակատաողականներում, որտեղ երբևէ նմանօրինակ կրթական գործընթաց չէր կազմակերպվել»։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը կարծում է, որ կրթության բոլոր մակարդակների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար բանտարկյալին պետք է մոտիվացիա տալ։
«Շատ կարևոր է, որ մենք կրթությունը կապենք քրեակատարողական հիմնարկի ներքին կյանքի հետ։ Օրինակ՝ կրթական ծրագրում ներգրավված լինելը ենթադրի կարճաժամկետ մեկնումների, տեսակցությունների, զբոսանքի հնարավորություններ։ Այսինքն՝ կարիք կա, որ կթությունը կապվի բոլոր մեխանիզմների հետ»։
Բանտարկյալներներին, հանրակրթական ու բարձրագույն կրթությունից զատ, ոչ ֆորմալ կրթության հնարավորություն ևս տրվում է՝ ասում է Ծովինար Թադևոսյանը։ Դա հիմնականում արվում է շահագրգռված քաղհասարակության՝ ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների նախաձեռնությամբ․
««Արթիկ» ՔԿՀ-ում «Ալվան ծաղիկ» ՀԿ-ի միջոցով իրականացրինք շինարաարության, համակարգչային հմտության և կահույքագործության դաընթացներ, որին մասնակցել են 30 ազատությունից զրկված անձ։ «Արմավիր» ՔԿՀ-ում կամզակերպվեց ծաղկեգործության և ասեղագործության դասընթացների։ Նախադեպային երևույթ էր, որ այս դասընթացն իրականացեց հենց ազատությունից զրկված անձը․ ՀԿ-ն նրա հետ կապեց ծառայությունների մատուցման պայմանագիր ու իրականացվեցին այդ դասըթնացները»։
Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի փորձեր այլ քրեակատարողական հիմնարկներում նույնպես եղել են։ Բանտարկյալները արհեստ կամ հմտություն ձեռք բերելու հարցում համեմատաբար ավելի շահագրգռված են։ Սակայն կրթությունը այս հիմնարկների ծանր դռներով դժվարությամբ է ներս մտնում․ խնդիրները սկսում են շենքային պայմաններից, համապաստախան դասասենյակների բացակայությունից, գիտելիքին տիրապետողի՝ այն դատապարտյալին փոխանցելու պատրաստակամության պակասից և հասնում իրենց՝ դատապարտյալների ցածր հետաքրքրությանը։
Սակայն ոլորտի ներկայացուցիչնեը վստահ են՝ կրթությունը կրկնահանցագործությունը կանխելու ամենաուղիղ ճանապարհն է։
Աղբյուրը՝ Հանրային ռադիո