Skip to content Skip to sidebar Skip to footer
60

«Մարդը բանտում և բանտից դուրս»․ ի՞նչ կտա ոլորտի նոր ռազմավարությունը. Առավոտ

«ՀՀ քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության 2023-2026 թվականների ռազմավարությունը» պատժողական քաղաքականությունից անցնումն է դեպի վերասոցիալականացման քաղաքականություն։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը «Հոդված 3» ակումբում «Մարդը բանտում և բանտից հետո․ ռազմավարության նոր թիրախներ» թեմայով քննարկմանը։ Միայն Նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկի կառուցման համար նախատեսված է 30 մլրդ դրամ։ «Պատիժների այլընտրանքային միջոցների կիրառում, պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների վերապատրաստում, պատիժ կրող անձանց կրթության, զբաղվածության հարցերի կարգավորում, առողջական ծառայությունների բարելավում»,-ասաց տիկին Կոստանյանը։

Ըստ Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանի՝ ոլորտում նախատեսված նոր ռազամավարությունը նախորդի համեմատ բարելավվել է կրթական ոլորտի մասով․ հանրակրթություն են ստանալու մինչև 19 տարեկան պատիժ կրող բոլոր անձինք, ովքեր չեն սովորել։ «Կրթական ծրագրերը ընդլայնվում են, բայց նման ծրագրեր իրականացնելը մի կողմից մտահոգիչ է։ Որևէ միջոցառում իրականացնելը չի կարող ազդել ազատազրկված անձանց վերասոցիալականացման վրա, եթե այդ մարդկանց մատուցվող նյութը անհասկանալի է, ուրեմն նա չի կարող վերասոցիալականացվել»,–նշեց Նարե Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց նաև, որ պետք է քննարկվի նաև որոշակի տարիների համար նախատեսված ռազմավարությունների կատարողականն ու ազդեցությունը։ 

Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը կարևորեց սոցիալական ծառայության ներդրումը քրեական արդարադատությունում։ «Կարծում եմ՝ գործատուները պիտի մտնեն քրեակատարողական հիմնարկներ․ բանտերում ներդրվող արտադրությունը պիտի կրի բացառապես սոցիալական բնույթ, ոչ թե շահույթ ակնկալել։ Դրա համար մենք առաջարկել ենք՝ կոնկրետ բիզնեսների մեջ խոշոր հարկատուներին անհրաժեշտ է բերել քրեակատարողական հիմնարկներ»,-ասաց Արշակ Գասպարյանը։ Ոլորտի փորձագետին մտահոգում է նաև այն, որ չնայած ռազմավարությունը նախատեսված է 2023-2026 թվականների համար, սակայն 2023 թվականի հունիս ամիսն է, բայց այն դեռ նախագծի տեսքով է։ «Մինչև հաստատվի՝ կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Ստացվում է, որ մենք կորցրինք մոտ 9 ամիս։ Պիտի կարևորել նաև շահագրգիռ կառույցների պատասխանատվությունը նմանատիպ փաստաթղթերի նկատմամբ»,-ասաց Արշակ Գասպարյանը։

Աղբյուրը՝ Առավոտ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.