Այս պահին Հայաստանի քրեակատարողական տարբեր հիմնարկներում ցմահ ազատազրկման դատապարտված 87 դատապարտյալ կա։ Նրանցից 7-ը նախորդ ամսվա վերջին հացադուլ էին սկսել՝ ի պաշտպանություն մեկ այլ ցմահ դատապարտյալի, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանագային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայւմաններ մերժվել էր։ Դատապարտյալներն արդեն դադարեցրել են հացադուլը, սակայն խնդիրն ու նրանց պահանջները չեն լուծվել։ Դատապարտյալների մտահոգությունները, թե Քրեակատարողական նոր օրենսգրքով նախատեսված՝ պատժի ավելի խիստ պայմաններից մեղմ պայմանների անցնելը կրկնակի կամ եռակի դժվարացրել է նրանց գործն ու սահմանափակել հնարավորությունները, ոլորտի մասնագետները օբյեկտիվ և հիմնավոր են համարում։
«Քրեակատարողական նախկին օրենսգրքի տրամաբանությամբ կար պատժի կրման 4 ռեժիմ՝ փակ, կիսափակ, կիսաբաց և բաց ։ Այս դատապարտյալները հայտնվել էին կյիսաբաց ռեժիմում և նախկին քրեակատարողական օրենսգրքի տրամաբանությամբ իրենց պատժի մեղմացման վերջին փուլին անցնելուն մնացել էր մեկ քայլ։ Նոր օրենսգրքի տրամաբանությամբ՝ անվտանգային գոտիները 3-ն են՝ցածր, բարձր, միջին, և յուրաքանչյուրն ունի 2 պայման՝ խիստ և մեղմ, հացադուլ հայտարարածներից 2-ն էին, որ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաննեում էին, այսինքն՝ դեռևս այդ կիսաբացում էին, իսկ մնացածները միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում էին, այսինքն՝ նախկին քրեակատարողական օրենսգրքի տրամաբանությամբ երկուսն էլ այդ կիսաբաց ռեժիմին էին համապատասխանում, բայց փաստացի այդ անցումները կրկնապատկվել են»,- ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ հացադուլ հայտարարած դատապարտյալները «Սևան» քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ շուրջ 20 տարի մնացել են խիստ պայմաններում, փուլ առ փուլ վերասոցիալականացվել և բոլոր հիմքերն ունեն ավելի ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու։ Սակայն «Սևան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով՝ ստիպված են եղել նորից անցնել բոլոր փուլերով։
Մասնագետները խոսում են նաև քրեակատարողական տարբեր հիմնարկների տարբեր վիճակների մասին․
«Մենք ավելի շատ ուշադրություն դարձնում ենք «Արմավիր» քրեակատարողական հիմարկին , այս առումով հիմարկի վարչակազմը նաև սոցիալալան իրավական աշխատանքների բաժինը կարծես ավելի պատրաստված է, ավելի փորձառու են և նաև ռեսուրսները ավելի շատ կենտրոնացնում ենք այդ քրեակատարողական հիմնարկում, ինչը բնականաբար ոչ համաչափ պայմանների մեջ է դնում մյուս քրեակատարողական հիմնարկների հետ համեմատությամբ հենց Արմավիր քրեակատարողական հիմնարկը և մյուսները կարծես տուժում են այն առումով, որ այն ծավալով ինչ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում են իրականացվում, այդ գործընթացները նույն ինտենսիվությամբ առաջ չեն գնում»,- մանրամասնում է Նարե Հովհաննիսյանը։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը օրինակ է բերում «Սևան» քրեակատորաղական հիմնարկում վերջին տարիների դրական փոփոխությունները, օրինակ՝ կահույքագործության խմբակի բացումը, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ներդրումը և հակադարձում հնչած կարծիքին․
«Մենք հիմա հնարավորինս բոլոր քրկատարողական հիմնարկներում փորձում ենք ապահովվել վերասոցիալականացման հնարավորությունները և «Սևան» քրեակատարողական հիմնարկում այս պահին կարող եմ ասել, որ ունենք ավելի շատ հնարավորություններ քան Արմավիր քրեակատարողական հիմնարկում»։
Թադևոսյանը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացնում․ 87 ցմահ դատապարտվածները հիմնականում 40-ից բարձր տղամարդիիկ են, դատապարտվել են 18-20 տարեկանում, 2020-ից ի վեր՝ նրանցից 50-ի դեպքում առավել ցածր անվտանգային գոտու տեղափոխվելու որոշում է կայացվել․ այս գործում մեծ է եղել վերասոցիալականացման քաղաքականության որդեգրումը։
«Գործող վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովները, որոնք օրենքի փոփոխությւնից հետո՝ 2022-ից հուլիսի 1-ից հետո են գործում, ներառում են հիմնականում սոցիալ հոգեբանակն աշխատանքների բաժինների հոգեբաններ, սոցիալական աշխատողներ։ Քանի որ նրանք այն անձինյքն են, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ, և բոլոր գործընթացները, դատապարտյալների հետ կապված բոլոր առաջխաղացումները կամ հակառակը, իրենք են արձանագրում, իրենք ցանկացած անվտանհգակյին գոտու կամ պատժի պայմանների փոփոխման վերաբերյալ տալիս են եզրակացություն և այդ եզրակացությյունով նշում են, որ ըստ իրենց, անձը ենթակա է անվտանգային գոտու փոփոխման կամ ոչ։ Եզրակացությունը լինում է դրական կամ բացասական և սա շատ մեծ նշանակություն ունի անձի տեղաբաշխման համար»։
Չնայած այս փոփոխություններին՝ առանձին դեպքերում ցմահ դատապարտյալների իրավունքները շարունակվում են ոտնահարվել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանը ասում է՝ պետությունը պետք է գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկի, որոնք չեն դժվարացնի պահման ռեժիմի փոփոխությունը կամ մի քանի քայլ դատապարտյալներին հետ չեն մղի։ Չատինյանը օրինակ է բերում ցմահ դատապարտված Կամո Շալունցի գործը, որի փաստաբանն ինքն է․
«Իմ բողոքները հիմնականում կառուցել եմ այն թեզի վրա, որ ուղղակի կամքն է բացակայում այս անձին ազատ արձակելու, որովհետև Շալունցը, Կոնկրետ Կամո Շալունցի մասին է խոսքը, արդեն 3 տարուց ավելի է քրեակատարողական հիմնարկում վարձատրվող աշխատանքով է զբաղվում, իր դիմումի համաձայն մարվում է իր աշխատավարձից իր պատճատած վնասը, և բնութագրերը բոլորը դրական են բացի Պրոբացիայի ծառայության կողմից տրամադրած զեկույցի, որը ամեն դեպքում բացասական է։ Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկի զեկույցները դրական են ներկայացված ու դատարան են ներկայացվում, բայց եռաստիճան դատական համակարգով արդեն 3-րդ անգամ անցնում ենք որևէ դատավոր դեռևս չի համոզվել չնայած այն հանգամանքին, որ փաստերն առավել քան խոսուն են, որ էս անձը ուղղված է»։
Մենախցերում 20 տարուց ավելի մնացած դատապարտյալները, տեղափոխվելով անվտանգային մեղմ գոտի, ունենում են նաև հոգեբանական խնդիրներ, ինչը բացասաբար է ազդում նրանց վարքի վրա։ Մասնագետները որոշում կայացնողներին հորդորում են՝ վերանայել այս ոլորտի ոչ միայն իրավական, այլև սոցիալական և հոգեբանական խնդիրները։
Աղբյուրը՝ Ռադիոլուր