«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնած բանտարկյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքի առաջին այցելուներից մեկը փաստաբան Դավիթ Թումասյանն էր, որն Aravot.am-ին ասաց.
«Գնեցի դատապարտյալների կողմից պատրաստված փայտե երկու սկուտեղ: Նպատակ ունեմ խրախուսել նրանց աշխատանքը, նրանց ավելի մոտիվացնել նման գործունեություն իրականացնելու համար: Ուզում եմ դատապարտյալները գիտակցեն, որ կարող են աշխատել, իրենց աշխատանքով գումար վաստակել և վերաինտեգրվել մեր հասարակության մեջ: Դա իրենց համար շատ կարևոր է: Եթե դատապարտյալը գիտակցում է, որ իրեն սպասում են դրսում, ինքը պիտանի է դրսում, ինքը կարող է վերադառնալ հասարակություն և անել դա իր աշխատանքի միջոցով, ինքը արդեն մոտիվացված դուրս կգա քրեակատարողական հիմնարկից»:
Աղբյուրը՝ Առավոտ