Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ». հետազոտության մեկնարկ

Օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի մի շարք խնդիրների պատճառով ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, թեև այն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ և կառավարության կողմից դիտարկվում է որպես վերասոցիալականացման քաղաքականության կարևոր բաղադրիչ:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021թ. հունիսի 1-ից իրականացնում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագիրը, որի նպատակն է՝ խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:

Ծրագրի շրջանակներում իրականացնում ենք «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հետազոտություն:

Հետազոտական աշխատանքները մեկնարկել ենք 2021թ.-ի հուլիսից:

Հետազոտության իրականացման համար ընտրվել են փաստաթղթերի որակական վերլուծության, համեմատական իրավական վերլուծության, խորին հարցազրույցների և գրավոր հարցումների մեթոդները։

Ուսումնասիրվելու են ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման օրենսդրական ու պրակտիկ խոչընդոտները և դրանց ազդեցությունն անհատական մակարդակում, մշակվելու են իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Հետազոտական զեկույցը կհրապարակվի տարեվերջին։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.