«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2020թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Ջատագովելով ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի իրացման արդյունավետ մեխանիզմների մշակումը և կիրառումը» ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի պաշտպանության հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով հետազոտություն:
Հետազոտական աշխատանքները մեկնարկվել են 2020թ.-ի օգոստոսից:
Հետազոտության իրականացման համար ընտրվել են փաստաթղթերի որակական վերլուծության, համեմատական իրավական վերլուծության, խորին հարցազրույցների և գրավոր հարցումների մեթոդները։
Ուսումնասիրվել են ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի իրացման օրենսդրական ու պրակտիկ խոչընդոտները և դրանց ազդեցությունն անհատական մակարդակում, մշակվել են իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:
Հետազոտական զեկույցը կհրապարակվի շուտով:
Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ և Հանրային քաղաքականության ինստիտուտի խորհրդատվական աջակցությամբ: