Skip to content Skip to sidebar Skip to footer

Գիտագործնական սեմինար Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների համար

2022 թվականի ապրիլի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքները (օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո)» թեմայով գիտագործնական սեմինար, որը կազմակերպել էր համալսարանի իրավագիտության ամբիոնը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։

Բանախոսներն էին իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորայր Աքիլյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Բանախոսներն անդրադարձել են աշխատանքային իրավունքի օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներին, քրեակատարողական նոր օրենսգրքով նախատեսված փոփոխություններին, բարելավման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունավետությանը և այլն:

Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորությունները՝ վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներ, դրանց առանձնահատկությունները՝ ըստ ուղղիչ հիմնարկի տեսակների (բաց, կիսաբաց, կիսափակ, փակ) և ըստ անձանց իրավական կարգավիճակի (կալանավորված անձ, դատապարտյալ), այլ գործատուների մոտ աշխատանքը, քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո նախկինում ազատազրկված անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետությունը:

Անդրադարձ է կատարվել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործառույթներին, ստեղծագործական և արհեստագործական աշխատանքով զբաղվելու հնարավորություններին: Ներկայացվել է նաև աշխատելու առավելությունը և դրա կապն ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխության, պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի արժանանալու և դրական բնութագրվելու հետ: 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.