Skip to content Skip to sidebar Skip to footer

Հունիսի 1-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը և Հանրային քաղաքականության ինստիտուտը Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ին են տրամադրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները մեր կյանքում» գրքույկներն ու «Երթևեկենք անվտանգ» սեղանի խաղը:

Ներկայումս հիմնարկում են գտնվում անչափահաս կալանավորվածները և մինչև 3 տարեկան երեխաները՝ իրենց ազատազրկված մայրիկների հետ:

Առհասարակ նման նախաձեռնությունները շատ կարևոր են, քանի որ նպաստում են ազատազրկման ընթացքում երեխաների արդյունավետ զբաղվածության ապահովմանը և նրանց գիտելիքների բարելավմանը:

Օրինակ՝ «Երթևեկենք անվտանգ» սեղանի խաղը հետաքրքիր ժամանցի միջոցով սովորեցնում է ճանապարհային երթևեկության նշանները, հետիոտնի, հեծանվորդի և վարորդի անվտանգ վարքագծի կանոնները:

Այս խաղի միջոցով ազատությունից զրկված երեխաները կսովորեն երթևեկության կանոնները, ինչը կօգնի ազատության մեջ գտնվելու ժամանակ խուսափել ճանապարհատրանսպորտային խախտումներ կատարելուց: 

Ճաղերից այն կողմ հայտնված երեխաներին նույնպես պետք է ուշադրության արժանացնել և ժպիտներ պարգևել:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.