Skip to content Skip to sidebar Skip to footer

Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի միջազգային օրն է

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի միջազգային օրն է:

Շնորհավորու՜մ ենք քրեակատարողական համակարգի ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

Նշենք, որ ազատազրկված անձանց հանրակրթությունն իրականացվում է երկու կառույցի՝ «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Արթիկի երեկոյան դպրոցում հանրակրթություն են ստանում «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող 18 տարեկանից բարձր դատապարտյալները:

Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը 2019 թվականից իրականացնում է մինչև 19 տարեկան ազատազրկված անձանց հանրակրթությունը: Կենտրոնը 2022 թվականից իրականացնում է նաև քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 19-ը և ավել տարիք ունեցող դատապարտյալների հանրակրթությունը:

Հանրակրթության իրականացումը կարևոր նշանակություն ունի, որպեսզի ճաղերի ներսում հայտնված անձինք ստանան այն կրթությունը, որը ժամանակին՝ ազատության պայմաններում, չեն կարողացել ստանալ

Դա կօգնի, որպեսզի ցանկության դեպքում նրանք հետագայում բարձրագույն կրթություն ստանան՝ կա՛մ ազատազրկման պայմաններում, կա՛մ ազատ արձակվելուց հետո։

Սա նաև հիմք կդառնա, որպեսզի նրանք հնարավորություն ունենան աշխատանք գտնելու, մրցունակ լինեն աշխատաշուկայում։

Առհասարակ, հանրակրթության ապահովումը մեծ նշանակություն ունի ազատազրկված անձանց վերասոցիալականացման տեսանկյունից, ուստի կարևորվում է ուսուցիչների դերը, քանի որ նրանք այս գործառույթի իրականացման շրջանակներում հիմնաքարային դեր ունեն։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.