Skip to content Skip to sidebar Skip to footer

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

Շնորհավորու՜մ ենք գրադարանավարների օրվա կապակցությամբ և հատուկ շնորհակալություն հայտնում քրեակատարողական հիմնարկների գրադարանավարներին, քանի որ ազատազրկված անձանց համար գրականության, գրադարանի և ընթերցասրահների հասանելիությունն ապահովելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն նրանց կրթության և զբաղվածության, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման տեսանկյունից:

Նշենք, որ գրադարանավարի հաստիք նախատեսված է «Աբովյան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Այդտեղ այդ աշխատանքը կատարում են հիմնարկների տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտում ընդգրկված՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները: Աշխատանքի համար սահմանված է նաև վարձատրություն՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Մնացած հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսված չէ: «Արթիկ» ՔԿՀ-ում գրադարանավարի պարտականությունները կատարում է կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, ինքնագործ միավորների կազմում ընդգրկված դատապարտյալներից մեկը՝ հասարակական հիմունքներով:

«Արմավիր» ՔԿՀ-ում գրադարանավարի աշխատանքը կատարում է չվարձատրվող աշխատանքներում ընդգրկված դատապարտյալներից մեկը՝ կամավորության սկզբունքով:

«Սևան» ՔԿՀ-ում գրադարանների մաքրման և սպասարկման աշխատանքները կատարում են առանց վարձատրության աշխատանքներում ընդգրկված դատապարտյալները:

«Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում գրադարանավարի աշխատանքը կատարում են հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները: Այդ աշխատանքը կատարելու դիմաց նշված բաժնի աշխատակիցների համար լրացուցիչ վարձատրություն նախատեսված չէ:

Տրամաբանական է, որ քրեակատարողական հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու և այն համալրելու հարցում միասնական մոտեցման բացակայությունը գործնականում կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:

Օրինակ՝ գրադարանավարի գործառույթ կատարելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում սոցիալական, հոգեբանական կամ իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների համար: Իսկ գրադարանավարի աշխատանքը դատապարտյալների կողմից կատարվելու դեպքում տվյալ հաստիքը կարող է թափուր մնալ, քանի որ տվյալ դատապարտյալի՝ պատժի հետագա կրումից ազատվելու դեպքում այդ աշխատանքում այլ դատապարտյալ ներգրավելը որոշ ժամանակ է պահանջում:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.