Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես «Հոգեկան առողջության համաշխարհային օր»՝ նպատակ ունենալով բարձրացնել հոգեկան առողջության մասին իրազեկվածությունն ամբողջ աշխարհում և աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տվյալների՝ 2021 թվականի նոյեմբերի 31-ի դրությամբ հոգեկան առողջության խնդիր ունեցող 262 ազատազրկված անձ է պահվում քրեակատարողական հիմնարկներում: Նրանք կալանավորման կամ ազատազրկման ձևով պատժի կրման ընթացքում առնչվում են մի շարք խնդիրների՝ կապված առողջապահական և այլ ծառայությունների տրամադրման, ինչպես նաև իրենց հիմնական իրավունքների ապահովման հետ:
Օրվա համատեքստում մենք կարևորում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց կարիքները և պետության պատշաճ արձագանքը նրանց խնդիրների լուծմանը: