Skip to content Skip to sidebar Skip to footer

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շնորհավորում է քրեակատարողական համակարգի սոցիալական աշխատողներին:

Նշենք, որ 2022 թվականի ապրիլին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որի շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել քրեակատարողական համակարգի աշխատողների մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ իրականացնելու ուղղությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կազմակերպությունը 2022 թվականի հոկտեմբերի 26-28-ը վերապատրաստման դասընթաց է իրականացրել, որին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ների 9 սոցիալական աշխատող:

Դասընթացի թեմաներն էին՝

  • «Մարդու իրավունքներ և խտրականության արգելք»,
  • «Սոցիալական աշխատանքի առանձնահատկություններն իրավախախտում կատարած անձանց հետ»,
  • «Գենդերազգայուն սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները կանանց տարբեր խմբերի հետ աշխատանքում»:

Մասնագետները գոհունակությամբ են մասնակցել վերապատրաստման դասընթացին, որի օրակարգը բավականին հագեցած էր: Կազմակերպվել են դերային խաղեր և խմբային քննարկումներ, ցուցադրվել են մասնագիտական տեսանյութեր, որոնք օգնել են բարելավել տեսական գիտելիքները և զարգացնել գործնական հմտությունները: Նրանք դիտարկել են ստացված գիտելիքները և հմտություններն ազատազրկված անձանց հետ աշխատանքում կիրառելու հնարավորությունները և խոչընդոտները, դրանց լուծման ուղիները։ Միևնույն ժամանակ ուսումնասիրել են այն գործիքակազմերը, որոնք անհրաժեշտ են ազատազրկված խոցելի խմբերի, մասնավորապես կանանց և ԼԳԲՏ անձանց հետ տարվող աշխատանքի ընթացքում:

 

Ծրագիրն իրականացվում է Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.