Skip to content Skip to sidebar Skip to footer

Տարածաշրջանային հեռավար գագաթնաժողով Քովիդ-19-ի և ազատազրկման վայրերի վերաբերյալ

Ազատազրկված անձինք Քովիդ-19 համավարակի նկատմամբ ամենախոցելի խմբերից մեկն են: Համավարակը սրել է արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները, ինչպիսիք են գերբնակեցումը, բուժսպասարկման ցածր որակը, տեղեկատվության պակասը, տեսակցությունների արգելքը, վերասոցիալականացման ծրագրերի բացակայությունը և այլն՝ աշխարհի շատ երկրներում հանգեցնելով փակ հաստատություններում մարդու իրավունքների լուրջ խախտումների: Թեև ներկայումս համավարակի ռիսկերը նվազել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռևս գործում են կամ ամբողջությամբ չեն վերացել:

Պետք է նշել, որ Քովիդ-19 համավարակը միևնույն ժամանակ քրեակատարողական համակարգի բարեփոխումների շուրջ քայլեր ձեռնարկելու առիթ է դարձել: Միջազգային տարբեր կառույցներ և հասարակական կազմակերպություններ մշակել են չափորոշիչներ և մոտեցումներ, որոնք կարող են կիրառվել նաև այլ համավարակների դեպքում։

2021-2022թթ. Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեն (NHC) Քովիդ-19-ի և ազատազրկման հետ կապված բազմաթիվ երկարաժամկետ գլոբալ և տարածաշրջանային նախագծեր են իրականացրել:

Հիմք ընդունելով այդ նախագծերի արդյունքները՝ OMCT-ը և NHC-ը 2022թ. դեկտեմբերի 13-14-ը տարածաշրջանային հեռավար գագաթնաժողով են կազմակերպել: Նպատակն էր գործընկերներին հնարավորություն տալ խոսել իրենց երկրներում փակ հաստատություններում Քովիդ-19 համավարակի դեմ պայքարի փորձառության մասին, ներկայացնել նշված համատեքստում քրեակատարողական ոլորտի բարեփոխումների առաջարկությունները: Գագաթնաժողովի արդյունքները ներկայացվելու են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը ևս մասնակցել է գագաթնաժողովին: Նա ներկայացրել է, թե Հայաստանում համավարակն ինչ ազդեցություն է ունեցել ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց իրավունքների պաշտպանության վրա:  

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.