Skip to content Skip to sidebar Skip to footer

Ընդունելություն Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կեցավայրում՝ տոնելու ԼԳԲՏ հպարտության ամիսը

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ուրախությամբ միացավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կեցավայրում կազմակերպված ընդունելությանը՝ տոնելու ԼԳԲՏ Հպարտության ամիսը։

Տոնակատարության նպատակն է հասնել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և սեռական ու գենդերային բազմազան այլ անձանց համար հավասար արդարադատության և հավասար հնարավորությունների։ Հպարտության ամիսը հնարավորություն է ևս մեկ անգամ ճանաչելու այն ազդեցությունը, որ ԼԳԲՏ համայնքի անձինք ունեցել են պատմության ընթացքում, գնահատել ձեռքբերումները և առերեսվել մարտահրավերներին։

Կազմակերպությունը հետամուտ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց վերասոցիալականացմանը։ Այդ համատեքստում իրականացրել է մի շարք ծրագրեր։

  • Ուսումնասիրել է ազատազրկված ԼԳԲՏ անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները՝ դրանք հանրայնացնելով նաև տեսաֆիլմերի միջոցով։ Հետազոտական զեկույցը հրապարակվել է 2020 թվականին, իսկ տեսաֆիլմերը հասանելի են կազմակերպության յութուբյան ալիքում։
  • Կատարել է «Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները Հայաստանում» հետազոտությունը, որն այս խմբի անձանց խնդիրների ուսումնասիրության առաջին փորձն է։ Հետազոտական զեկույցը հրապարակվել է 2021 թվականին։
  • 2023 թվականին քրեակատարողական հիմնարկների հոգեբանների, սոցիալական աշխատողների և բուժաշխատողների համար վերապատրաստման դասընթացներ է իրականացրել և մշակել է ձեռնարկ՝ նպատակ ունենալով նպաստել ազատազրկված ԼԳԲՏ անձանց համար ապահով սոցիալ-հոգեբանական և առողջապահական ծառայությունների հասանելիությանը՝ համապատասխան մասնագետների զգայության բարձրացման և մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով։ 
  • ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ Հայաստանի 2021 և 2022 թվականների զեկույցներում խոցելի խմբերի անձանց իրավունքներին անդրադառնալիս հղում է կատարվում կազմակերպության հրապարակած հետազոտությանը, որը վերաբերում է ազատազրկված ԼԳԲՏ անձանց իրավունքներին: Կարևորվում է այն հանգամանքը, որ նշված խմբի անձանց իրավունքները և նրանց վիճակի բարելավումը պետության համար առաջնահերթ չեն, հետևաբար ներառված չեն ոլորտին առնչվող պետական ծրագրերում, ռազմավարություններում կամ հաշվետվություններում:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.