Skip to content Skip to sidebar Skip to footer

Juremonia հարթակի հանդիպմանը «Իրավական նախաձեռությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացված կրթական ծրագրերը

2023 թվականի հունիսի 29-ին տեղի ունեցավ JUREMONIA հարթակի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի աշխատանքային խմբի հանդիպումը։

Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց այդ ոլորտի խնդիրները, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումները։ Նա ասաց, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ կազմակերպությունն իրականացրել է կրթական ոլորտի ծրագիր և պարզվել է, որ անչափահասների հանրակրթության բացակայության փաստը հայնտաբերվում է այն ժամանակ, երբ անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Կրթական դասընթացների արդյունավետ իրականացման համար կարևոր է ճիշտ մասնագետների ներգրավվածությունը, որոնք կկարողանան դատապարտյալների համար ընկալելի տերմինաբանությամբ ճիշտ մատուցել նյութը, կարևոր խնդիր է նաև մասնագետների համապատասխան վարձատրությունը։

Հիմնական խնդիրը բանախոսը տեսնում է նմանատիպ դասընթացների շարունակականության բացակայության մեջ, քանի որ կարճատև դասընթացները չեն կարող ապահովել բարձր արդյունավետություն: Եթե դասընթացները շարունակական լինեն, անձը պատրաստված կլինի հասարակություն վերադառնալու և աշխատաշուկա մտնելու համար։

Մյուս խնդիրը բարձրագույն կրթության՝ հատկապես ուսման վարձի տրամադրումն է։ Կա այնպիսի կարծիք, որ հանցանք գործած անձը չպետք է օգտվի նման առավելությունից։ Սակայն բանախոսը նշեց, որ դա պետք է դիտարկվի որպես հնարավորություն, որի շնորհիվ դատապարտյալը կկարողանա դուրս չմնալ կրթությունից և կապ ստեղծել կրթական միջավայրի հետ։

Հաջորդ խնդիրը շենքային պայմաններն են։ Հիմնարկների շենքային պայմաններն ուղղակիորեն անդրադառնում են վերասոցիալականացման հնարավորությունների վրա: Դրանք մեծամասամբ կառուցվել են խորհրդային ժամանակահատվածում և չունեն ներկառուցված ուսումնական սենյակներ։ Այս հարցում օգնում են հասարակական կազմակերպությունները, որոնց կողմից դրամաշնորհային ծրագրերի արդյունքում վերանորոգված սենյակները ներկայումս օգտագործվում են կրթական ծրագրերի իրականացման համար:

Խնդիր է նաև վերահսկողության բացակայությունը։ Բանախոսն ընդգծեց, որ հարկավոր է արդյունավետ հսկողություն իրականացնել, քանի որ շատ անգամ ծրագրի շրջանակներում վերանորոգված և կահավորված սենյակները կրկին հայտնվում են իրենց նախկին՝ ոչ բարվոք վիճակում։

Բանախոսը կարևորեց նաև կարիքի գնահատումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մշակել կարիքի գնահատման այնպիսի մեխանիզմ, որը կարտացոլի իրական կարիքը։ Օրինակ, ՏՏ ոլորտը տրենդային է, և եթե 100 անձ ընտրել է այդ ոլորտի դասընթացներ, դեռ պետք է հասկանալ՝ արդյոք այդ անձինք ունեն համապատասխան բազային կրթություն կամ մաթեմատիկական գիտելիք, որպեսզի այդ դասընթացներն արդյունավետ լինեն իրենց համար։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.