2023 թվականի դեկտեմբերի 5-ին «Ազատությունից զրկված անձնաց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է կլոր սեղան քննարկում, որտեղ Արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման կարիքները։
Միջոցառման նպատակն էր հասցեագրել իրավախախտների վերաինտեգրման խնդիրը հասարակության մեջ վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի միջոցով: Ներկայացվել է առաջարկվող փորձնական ծրագիր, որը նպատակ ունի ծառայել որպես ազատազրկված անձանց հատուկ կարիքներին հարմարեցված արդյունավետ վերականգնման մոդել։
Միջոցառման կարևորագույն թեմաներից էին քրեակատարողական ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցների վերաբերյալ քննարկումները։ Ուսումնասիրվել են նաև միջազգային չափանիշներն ու լավագույն փորձը, ինչպես նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկների կարիքներն ու կարողությունները՝ իրականացնելու վերասոցիալականացման ծրագրեր:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև փորձնական ծրագիր, որը նպատակ ունի ծառայել որպես ազատազրկված անձանց հատուկ կարիքներին հարմարեցված արդյունավետ վերականգնման մոդել:
Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել ծրագրին։
Աղբյուրը՝ Եվրոպայի խորհրդի գրասենյակ Երևանում