Ուրախ ենք ներկայացնել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի 2023 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը․
- Ազատազրկված անձինք ունեն ինքնադրսևորվելու հնարավորություն,
- Կազմակերպությունը մասնակցել է դատապարտյալների կողմից կազմակերպված միջոցառումների,
- Հաշվետու տարին նշանավորվել է 2 կարևոր կոնֆերանսի կազմակերպմամբ,
- Ամրապնդվել է համագործակցությունը պետական կառույցների հետ,
- Ընդլայնվել է հանրային քննարկումների շրջանակը,
- Կազմակերպությունը նպաստել է պետական կառույցների միջև համագործակցությանը,
- Ամրապնդվել է համագործակցությունը կրթական հաստատությունների հետ,
- Հրապարակվել է քրեակատարողական հիմնարկների հոգեբանների, սոցիալական աշխատողների և բուժաշխատողների համար նախատեսված ձեռնարկը,
- Ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքները ներկայացվել են ամանորյա տոնավաճառում,
- Ամրապնդվել է լրատվամիջոցների հետ համագործակցությունը։