Skip to content Skip to sidebar Skip to footer

Պրոբացիայի կին շահառուները և ազատազրկված կանայք ամրապնդեցին առողջության պահպանման վերաբերյալ իրենց գիտելիքները

«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագրի շրջանակում կազմակերպել ենք նաև «Առողջության պահպանում» թեմայով դասընթացներ։ «Աբովյան» ՔԿՀ-ում այն տեղի ունեցավ 2024 թվականի հունիսի 7-ին։ Մասնակցեց 10 կին դատապարտյալ։ Պրոբացիայի ծառայությունում այն անցկացվեց 2024 թվականի հունիսի 19-ին։ Մասնակցեց 9 կին շահառու։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար, բժիշկ-ինֆեկցիոնիստ Հերմինե Հովակիմյանը մասնակից կանանց հետ քննարկել է ինչպես ազատազրկման, այնպես էլ ազատության պայմաններում առողջության պահպանմանն առնչվող մի շարք հարցեր՝ անդրադառնալով ՄԻԱՎ-ի, հեպատիտների և սիֆիլիսի փոխանցման ուղիներին, կանխարգելման միջոցներին և բուժմանը: Կանանց հետաքրքրում էր նշված վարակներից յուրաքանչյուրի կանխարգելման և բուժման արդյունավետությունը:

Ինչ վերաբերում է «Աբովյան» ՔԿՀ-ին, ապա դատապարտյալ կանանց հիմնական մտահոգությունն այն էր, որ քրեակատարողական հիմնարկում ընդհանուր օգտագործման տարածքները շատ են՝ լոգարան, մարզասրահ, ճաշարան, զբոսախցեր և այլն։ Հետևաբար նրանց հետաքրքրում էր՝ դա նշված վարակների փոխանցման տեսանկյունից վտանգավոր է, թե՞՝ ոչ։ Հերմինե Հովակիմյանը մանրամասն պատասխանեց կանանց հուզող բոլոր հարցերին՝ փարատելով բոլոր անհանգստությունները:

Նշված երկու խմբերում կանայք իրենց բավարար չափով ինքնավստահ ու ապահով էին զգում և բարձրաձայնում էին բոլոր մտավախությունների մասին։ Հետևաբար քննարկումն անցում էր անկաշկանդ մթնոլորտում։ Կանայք ասացին, որ ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներին մեծ ոգևորվածութամբ են մասնակցում։

«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.