Skip to content Skip to sidebar Skip to footer

Նարե Հովհաննիսյանն ընդգրկվել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման հանձնաժողովում

ՀՀ արդարադատության նախարարի 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ 507-Ա հրամանի համաձայն՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն ընդգրկվել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման հանձնաժողովում։

Ատեստավորման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-Ն որոշմամբ, որի համաձայն կարգավորվում են քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների համար հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

Ատեստավորման շրջանակներում ստուգվում են ծառայողների ֆիզիկական պատրաստականության աստիճանը, ընդհանուր զարգացվածությունը, մասնագիտական գիտելիքների իմացությունը:

Ատեստավորման հանձնաժողովի նախագահը համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալն է: Հանձնաժողովը կազմված է 7 հիմնական անդամից․

  • ՀՀ վարչապետի 1 ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • հասարակական կազմակերպության 1 ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • Արդարադատության նախարարության 2 ներկայացուցիչ,
  • Քրեակատարողական ծառայության 3 ներկայացուցիչ։

Բացի հիմնական անդամներից, հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ստուգարքի փուլի կազմակերպման և անցկացման համար համապատասխան ոլորտի 3 մասնագետ և թեստավորման փուլի կազմակերպման և իրականացման համար համապատասխան ոլորտի 3 մասնագետ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.