Skip to content Skip to sidebar Skip to footer

Քրեակատարողական ծառայությունում մեկնարկվեց ատեստավորման նոր համակարգը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի ուղեկցությամբ այցելել է կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացին:

Նախարար Գրիգոր Մինասյանը, կարևորելով ՔԿԾ-ում ներդրված ատեստավորման գործընթացը, հաջողություն և բարի ծառայություն է մաղթել մասնակիցներին:

Ատեստավորման նոր համակարգի առաջին փուլին մասնակցում է Քրեակատարողական ծառայության 36 աշխատակից: Առաջին օրը քննությանը մասնակցել է 13 ծառայող, բոլորը հաջողությամբ հաղթահարել են ուժային վարժություններից նախատեսված քննությունը: Սեպտեմբերի 13-ին ատեստավորմանը կմասնակցեն հայտ ներկայացրած մնացած ծառայողները:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ատեստավորման ավարտին շրջայց է կատարել Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.