Skip to content Skip to sidebar Skip to footer

Թատերական դեկտեմբեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շարունակվում է հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցությամբ իրականացվող «Թատրոնն ու մենք» դասախոսությունների շարքը, որը վարում է միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս֊Մուշեղյանը)։

Այս կապակցությամբ պարբերաբար իրականացվում են հանդիպումներ թատերական գործիչների հետ, որոնց շրջանակներում անցկացվում են դասախոսություններ։

Օրինակ, օրեր առաջ` դեկտեմբերի 13-ին, «Արմավիր» քրեակատարողականում էր Խորհրդային Հայաստանի նշանավոր դերասան, լրագրող և արվեստաբան, «Շիրակացի» ճեմարանի երկարամյա դասախոս Գարիկ Ղազարյանը, ով դասախոսություն անցկացրեց «Հայկական հեռուստաթատրոնը» թեմայով։

Դեկտեմբերի 17-ին միավորման և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի հետ համագործակցության արդյունքում հիմնարկ էր այցելել թատրոնի դերասան, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, «Մովսես Խորենացի» շքանշանի ասպետ, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը։ Դասընթացի մասնակիցների հետ հանդիպման շրջանակում հյուրը դասախոսություն է կարդացել «20֊րդ դարի թատրոնը» թեմայով։

Դեկտեմբերի 26-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախատեսվում է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը` նախատեսված դատապարտյալների երեխաների համար։

Տարեվերջին ընթացիկ դասընթացն ավարտողները Հայաստանի թատերական գործիչների միությունից կստանան մասնակցության հավաստագրեր։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.