Skip to content Skip to sidebar Skip to footer

Ապահովվել է ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովմանն ուղղված ծրագրի կայունությունը

2024 թվականին Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրել ենք «Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագիրը, որին մասնակցել են ազատազրկման դատապարտված 12 կին, պրոբացիայի 13 կին շահառու և շահառուի կին, ով ընտանեկան բռնության զոհ է եղել և քրեական գործով հանդես է եկել որպես տուժող։ Ի թիվս այլ գործողությունների՝ ծրագրիրը ներառել է դասընթացներ ծնողավարման հմտությունների, առողջության պահպանման, կոնֆլիկտների ու հույզերի կառավարման և առողջ ապրելակերպի վերաբերյալ։

Մասնակից բոլոր կանայք միանշանակ փաստել են նշված դասընթացների արդյունավետության մասին։ Ըստ Պրոբացիայի ծառայության Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից կատարված հարցման արդյունքների՝ կանայք նշել են, որ մեծ ոգևորվածությամբ են մասնակցել բոլոր դասընթացներին, որոնք օգնել են իրենց անձնային աճին և իրազեկվածության բարձրացմանը։ Ազատազրկման դատապարտված կանայք նույնպես գոհունակությամբ են արտահայտվել ծրագրի մասին՝ նշելով, որ դասընթացների ժամանակ սովորել են այնպիսի հմտություններ և տեխնիկաներ, որոնք կիրառելով կարողանում են կառավարել իրենց հույզերը, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և առավել արդյունավետ կազմակերպել իրենց առօրյան։ 

Ինչպես Պրոբացիայի ծառայությունը, այնպես էլ Քրեակատարողական ծառայությունը կարևորել են նմանատիպ դասընթացների շարունակական անցկացումը, ինչի մասին վկայում են 2024 թվականի պաշտոնական հրապարակումները։ Ըստ այդ հրապարակումների՝ «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների, ինչպես նաև նույն բաժնի կողմից Քրեակատարողական բժշկության կենտրոնի, հոգեբանական և հասարակական կազմակերպությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ տարաբնույթ դասընթացներ են կազմակերպվել ազատազրկված կանանց համար, որոնք վերաբերել են իրավական կարգավորումների վերաբերյալ իրազեկմանը, կանանց իրավագիտակցության և առողջապահական գրագիտության բարձրացմանը, նրանց շրջանում դրական վարքագծի խթանմանը, տարբեր իրավիճակներում արդյունավետ վարքի դրսևորման կարողությունների զարգացմանը, կոնֆլիկտների առաջացման պատճառներին, դրանց կանխարգելմանը և հաղթահարմանն այդ թվում նաև արդյունավետ հաղորդակցման միջոցով, կախվածությունների առաջացման պատճառներին և դրանց կանխարգելմանը։ Նշված դասընթացները դրական միտում են նաև այն տեսանկյունից, որ նպաստում են կանանց շրջանում հիմնարկի մասնագիտական խմբերի, այդ թվում՝ գինեկոլոգի, հոգեբանի, իրավաբանի և այլ մասնագետների նկատմամբ վստահության բարձրացմանը։

Պաշտոնական հրապարակումներից տեղեկացել ենք նաև, որ 2025 թվականի փետրվարին Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը մեկնարկել է «Ծնողավարման հմտություններ» թեմային նվիրված դասընթաց, որին մասնակցել են նշված կենտրոնի, ​քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության աշխատակիցները և հոգեբանները։ Նախատեսվում է դասընթացն իրականացնել 2 խմբով՝ առնվազն 30 մասնագետի ներգրավմամբ։ Դասընթացի մեկնարկից առաջ ծրագրում ներգրավվել են փորձագետներ, ովքեր մշակել և ներկայացրել են մոդուլ, որը դասընթացների ընթացքում լրամշակման և լավարկման արդյունքում կվերածվի ուղեցույցի և որպես գործառնական ուղեցույց կտրամադրվի վերապատրաստվող մասնագետներին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների, ինչպես նաև պրոբացիայի շահառուների՝ մասնավորապես բռնության և ընտանեկան բռնության գործերով դատապարտված անձանց հետ իրականացնել իրականացնել «Ծնողավարման հմտություններ» դասընթաց։ Ակնկալվող մասնակիցների թիվը 90 է՝ բաշխված 9 խմբերում։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.