Skip to content Skip to sidebar Skip to footer

Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանի կցորդ Աննա Ազկուի Սանչեսն այցելել է ազատազրկված կանանց

2025 թվականից Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ մեկնարկած «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Նախաձեռնության նպատակն է աջակցել դատապարտյալ կանանց սոցիալական հմտությունների զարգացմանը, ինքնահաստատմանն ու հասարակության մեջ հաջող վերաինտեգրման հնարավորությունների ընդլայնմանը։

Ազատազրկված կանանց համար ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք դասընթացներ, ներառյալ՝ սոցիալական հմտությունների զարգացման, աշխատանքի շուկայում նախապատրաստվածության բարձրացման, ինչպես նաև ուլունքագործ և հելյունագործ պայուսակների պատրաստման գործնական դասեր։ Այս գործունեությունը ոչ միայն ապահովում է մասնակիցների մասնագիտական կարողությունների ձևավորումը, այլև նպաստում է նրանց ստեղծագործական ներուժի բացահայտմանը և ինքնավստահության ամրապնդմանը։

Հայաստան կատարած այցի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 15-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ է այցելել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանի կցորդ Աննա Ազկուի Սանչեսը։ Նա «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանի հետ հանդիպել է ծրագրի մասնակից կանանց, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և լսել անձնական փորձառություններն ու պատմությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքն ու դրական փոփոխությունները, ինչպես նաև մասնակից կանանց առաջարկները՝ վերասոցիալականացման և ապագա ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Այս այցը ևս մեկ անգամ ընդգծում է կանանց հզորացման և վերաինտեգրման հարցերի կարևորությունը միջազգային օրակարգում՝ խթանելով նոր մոտեցումների մշակումն ու կիրառումը՝ դատապարտյալ կանանց սոցիալական ներառման և կայուն ապագայի ապահովման նպատակով։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]