Skip to content Skip to sidebar Skip to footer

Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի գրասենյակում

«Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրի թիմն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի պետի՝ Թադևոս Վարդանյանի և աշխատակիցների հետ՝ քննարկելու համար ծրագրի առաջընթացը և այն հարցերը, որոնք ծագում են իրագործման ընթացքում։

Աշխատակիցների և ծրագրային թիմի անկաշկանդ քննարկումը հնարավորություն է տվել կենտրոնանալ երկուստեք առկա խնդիրների վրա՝ մասնագիտական ռեսուրսներին առնչվող հարցերից մինչև մասնագիտական աջակցություն, համատեղ վերլուծել դրանք և դիտարկել լուծման տարբեր ուղիներ։

Հանդիպումը դարձել է նաև արդյունավետ երկխոսության հարթակ, որտեղ կողմերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց փորձառությանը։

Հանդիպման ավարտին ծրագրային թիմը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի հետ։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի ավարտին ամփոփիչ աշխատանքային հանդիպում կազմակերպել, ինչը թույլ կտա ոչ միայն ամրապնդել մասնագիտական կապերը, այլև ապահովել ծրագրի կայունությունը և շարունակականությունը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]