Skip to content Skip to sidebar Skip to footer

«Շահերի պաշտպանություն և քաղաքականության վրա ազդեցություն՝ փակ հաստատություններում Քովիդ-19-ի համատեքստում». Երկօրյա դասընթաց

2022 թվականի հուլիսի 22-ին և 23-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Նարե Հովհաննիսյանը և ծրագրերի օգնական Էդգար Մանուչարյանը մասնակցել են «Շահերի պաշտպանություն և քաղաքականության վրա ազդեցություն՝ փակ հաստատություններում Քովիդ-19-ի համատեքստում» թեմայով դասընթացին:

Այն կազմակերպել էր Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեն Covid-19 համերաշխության ծրագրի շրջանակներում:

Երկօրյա դասընթացի նպատակն էր բարելավել կազմակերպությունների հմտությունները շահերի պաշտպանության և հաղորդակցության շուրջ և տրամադրել անհրաժեշտ գործիքներ, թե ինչպես ձևակերպել հաղորդագրությունները Covid-19-ի շուրջ փակ հաստատություններում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում և հոգեկան առողջության հաստատություններում պահվող մարդկանց համար:

Ձեռք բերված գիտելիքները և հմտությունները կօգնեն կազմակերպել միջոցառումներ և քարոզարշավներ՝ ուղղված ազատազրկված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովանը:

Դասընթացը ներառում էր թեմաներ հաղորդագրությունների մշակման, շահերի պաշտպանության գործիքների, գործընկերային ցանցերի ձևավորման, սոցիալական մեդիաների, հաղորդակցության և մասնակիցների կողմից բացահայտված այլ խնդիրների վերաբերյալ: Այն նաև սովորեցրեց, թե ինչպես կարելի է համատեղել ջանքերը՝ նպաստելու համար ուժեղ շահերի պաշտպանության շարժմանը:

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը ներկայումս Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» ծրագիրը: Դասընթացի ժամանակ ստացած գիտելիքները և հմտությունները կօգնեն` ծրագրի արդյունքների առավել արդյունավետ և հասցեական ջատագովության իրականացման համար:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2022 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.