Skip to content Skip to sidebar Skip to footer

ԵՀՀ դրամաշնորհառուների ցանցային համագործակցության հանդիպում

Ապրիլի 22-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հանդիպում էր կազմակերպել «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» և «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրերի դրամաշնորհառուների հետ:

Հանդիպման նպատակը ցանցային համագործակցության խթանումն էր, ինչը կօգնի հիմնադրամի և իր գործընկերների՝ ջատագովությանն ուղղված  քայլերն ավելի արդյունավետ և նպատակային դարձնել:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ևս հիմնադրամի դրամաշնորհառուներից է և իրականացնում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը», որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Աննիկա Նորդին Ջայավարդենան և ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը խոսեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի և զարգացումների մասին, ներկայացրեց այդ հարցում ԵՀՀ մոտեցումները և աշխատանքը: 

Իսկ դրամաշնորհառուները ներկայացրեցին իրենց ծրագրերի ընթացքը և արդյունքները, քննարկեցին ծրագրային մարտահրավերներն ու հնարավորությունները, շարունակականության և հետագա համագործակցության հեռանկարները:

 

Աղբյուրը՝ Առավոտ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2022 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.