Skip to content Skip to sidebar Skip to footer

Միացել եմ կազմակերպությանը, որպեսզի շարունակեմ վերջինիս որդեգրած առաքելությունը. Էդգար Մանուչարյան

Ես Էդգար Մանուչարյանն եմ, սովորում եմ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Նաև համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն եմ:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում աշխատանքի եմ անցել 2022 թվականի մայիսից որպես ծրագրի ղեկավարի օգնական:

Որպես ապագա իրավաբան՝ ես միշտ հետաքրքրվել եմ հատկապես կին դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ, ոլորտում առկա խնդիրներով և բացթողումներով:

Կազմակերպությունն ինձ հնարավորություն է տալիս իրականացնել հանրօգուտ աշխատանք` հետազոտել և բարձրաձայնել դատապարտյալ անձանց հուզող հարցերը և առաջարկել լուծման մեխանիզմներ: Այդպիսով ես կարողանում եմ իմ փոքր ավանդն ունենալ կարևորագույն խնդիրների լուծման գործում: Բացի այդ, ստացածս տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք եմ բերում պրակտիկ փորձ և հետազոտական կարողություններ:

Կազմակերպությունը հիմնադրման պահից բազում ծրագրեր և միջոցառումներ է հասցրել իրականացնել և իր առանցքային դերակատարությունն ունենալ ազատազրկված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում: Ես միացել եմ կազմակերպությանը, որպեսզի շարունակեմ որդեգրած այս առաքելությունը:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2022 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.