Skip to content Skip to sidebar Skip to footer

Նարե Հովհաննիսյանն արժանացել է շնորհակալագրի՝ 2021 թվականին քրեակատարողական հիմնարկներ կատարած ակտիվ այցերի համար

2021 թվականի ընթացքում ազատազրկված անձանց ակտիվ այցելելու և նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեություն իրականացնելու համար «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն արժանացել է շնորհակալագրի՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից։

Նշենք, որ կազմակերպությունը 2017 թվականից ակտիվորեն ներգրավվել է Դիտորդների խմբում: Իսկ 2021 թվականի հուլիսին կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը 3 տարի ժամկետով վերընտրվել է որպես Դիտորդների խմբի անդամ:

Խմբի այլ անդամների և փորձագետների հետ համատեղ Ն. Հովհաննիսյանը 2021 թվականի ընթացքում
14 այցելություն է կատարել 5 քրեակատարողական հիմնարկ. «Աբով յան» ՔԿՀ՝ 2 այց, «Արմավիր» ՔԿՀ՝ 4 այց, «Դատապարտյալների հիվանդանոց»՝ 1 այց, «Հրազդան» ՔԿՀ՝ 3 այց և «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 4 այց: Դրանք կազմել են Դիտորդների խմբի կատարած այցերի 30 տոկոսը:

Նշված այցերի արդյունքում բացահայտված խնդիրների կարգավորման նպատակով Դիտորդների խմբի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն են ներկայացվել 4 ընթացիկ և 1 հրատապ հաշվետվություն, 3 գրություն և 3 հարցում:

Ուշագրավ է, որ էականորեն բարձրացել է Կազմակերպության տեսանելիությունն ազատազրկված անձանց շրջանում: Հաշվետու տարում Կազմակերպությունը «Աբովյան», «Արմավիր», «Հրազդան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներից 11 ահազանգ է ստացել, որոնք վերաբերել են ազատազրկված անձանց առողջական վիճակին, քրեական գործի ընթացքի հետ կապված բողոքներին, վարձատրվող աշխատանքներում ներգրավվելուն, պայմանական վաղաժամկետ ազատվելուն, ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխությանը և «Հրազդան» ՔԿՀ-ի փակման հետևանքով առաջացած խնդիրներին:

Ահազանգերը քննարկվել են և ըստ անհրաժեշտության ուղղորդվել Դիտորդների խմբին կամ ոլորտի խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների: Դիտորդների խմբին ուղղորդվել է 5 ահազանգ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2022 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.