Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց համար կա արհեստագործական աշխատանքով զբաղվելու հնարավորություն: Այդ նպատակով գործում են արհեստագործական սենյակներ կամ արհեստանոցներ:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Արհեստագործական սենյակներ
- Արհեստագործական սենյակներ կամ արհեստանոցներ չկան «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում:
- «Աբովյան» ՔԿՀ-ում կա արհեստագործական 2 սենյակ: Ներկա պահին 1 արհեստագործական սենյակում ստեղծագործական աշխատանքով չեն զբաղվում, իսկ մյուսում իրականացվում են վարսավիրական դասընթացներ:
- «Արթիկ» ՔԿՀ-ում կա 1 արհեստանոց, որտեղ տվյալ պահին ներգրավված է 1 դատապարտյալ:
- «Արմավիր» ՔԿՀ-ում կա 4 արհեստագործական սենյակ: 48 դատապարտյալ ներգրավված է արհեստագործական աշխատանքներում, որից 15-ը՝ ցմահ, 1-ը՝ Հայաստանի և Վրաստանի երկքաղաքացի:
«Գորիս» ՔԿՀ-ում արհեստագործական սենյակներ չկան: Չկան նաև արհեստագործական աշխատանքով զբաղվող ազատազրկված անձինք:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գործում է 1 արհեստագործական սենյակ, սակայն ներկա պահին ստեղծագործող դատապարտյալներ չկան:
«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալները ստեղծագործական աշխատանքներն իրականացնում են հիմնարկի 3 արհեստանոցում:
«Վանաձոր» ՔԿՀ-ում գործում է 1 աշխատանքային զբաղվածության խուց՝ արհեստանոց, որում ընդգրկված 3 դատապարտյալներն իրենց ինքնուրույն ապահովել են աշխատանքով: Նրանց մեջ ցմահ ազատազրկվածներ և օտարերկրյա քաղաքացիներ չկան:
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ
Արհեստագործական սենյակ
Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:
Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները: