Skip to content Skip to sidebar Skip to footer

Դիտորդների խմբի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2020 թվականի գործունեության հաշվետվության մեջ ամփոփ ներկայացված են դիտարկման արդյունքները, առանձին-առանձին նկարագրված են առավել տարածված խնդիրները, դրանք կարգավորելուն միտված Խմբի ձեռնարկած գործողությունները, դրանց վերաբերյալ ՀՀ պատկան մարմիններին Խմբի կողմից ուղարկված գրությունները և այդ մարմինների պատասխանները, ինչպես նաև Խմբի գնահատականը։

Հաշվետվության մեջ ներառված տեղեկությունները հավաքագրվել են Խմբի կողմից ՔԿՀ-ներ կատարած այցելությունների, ազատությունից զրկված անձանցից ստացված ահազանգերի, նրանց հետ ունեցած առանձնազրույցների, հարցազրույցների, ՔԿՀ աշխատակիցների հետ զրույցների, ՔԿՀ գրանցամատյանների ուսումնասիրության հիման վրա։

2020 թ.-ի ընթացքում մշտադիտարկվել են ՀՀ ԱՆ 12 ՔԿՀ-ները, մասնավորապես ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման, պահման պայմանների, սննդի կազմակերպման, ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև խոցելի խմբերի նկատմամբ դրսևորած վերաբերմունքին առնչվող հարցեր: Վերլուծվել է նաև պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետությունը, գնահատվել են այդ ոլորտին վերաբերող նախատեսվելիք օրենսդրական բարեփոխումները։

Հաշվետվության մեջ ներառված են նաև պաշտոնական տվյալներ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան, ինքնասպանության, ինքնավնասման և հացադուլի դեպքերի, տույժերի և հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ պաշտոնական տվյալներ։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկման, իսկ հետագայում՝ հետազոտության կազմման աշխատանքներին մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.