Skip to content Skip to sidebar Skip to footer

Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2021թ. ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2021 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը։

Զեկույցն անդրադառնում է նաև խնդիրներին, որոնք առնչվում են Հայաստանի բանտերի և կալանավայրերի պայմաններին, վարչակազմին և անկախ մշտադիտարկմանը:

Թեև բանտային բնակչության թիվն էականորեն նվազել է պայմանական վաղաժամկետ կամ Քովիդ-19 նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով ազատման շնորհիվ, այդուհանդերձ, քրեակատարողական հիմնարկների պայմանները չեն բարելավվել:

Հղում է կատարվում նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հրապարակած հետազոտությանը, որը վերաբերում է ազատազրկված ԼԳԲՏ անձանց իրավունքներին:

Կարևորվում է այն հանգամանքը, որ նշված խմբի անձանց իրավունքները և նրանց վիճակի բարելավումը պետության համար առաջնահերթ չեն, հետևաբար ներառված չեն ոլորտին առնչվող պետական ծրագրերում, ռազմավարություններում կամ հաշվետվություններում:

Ազատազրկված ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և նրանց առանձնացված պահելը քրեական ենթամշակույթի առկայության հետևանք է, մինչդեռ կառավարության քաղաքականության փաստաթղթերում որպես այդպիսին չեն դիտարկվում:

Եվ քանի որ քրեական ենթամշակույթի կանխարգելմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակներում չի դիտարկվել ազատությունից զրկված ԼԳԲՏ անձանց խոցելիությունը, իրավակիրառ պրակտիկայում դրանք բացասական հետևանք են ունենում նրանց վրա:

Զեկույցը այս տարի ևս արձանագրում է Հայաստանի քրեակատարողական ոլորտի խնդիրների մասին՝ շեշտադրելով դրանք համակարգային մակարդակում լուծելու և ազատությունից զրկված խոցելի խմբերի անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.