Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում». հետազոտություն

«Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության նպատակն է ուսումնասիրել ազատազրկված անձանց վերասոցիալականացման և վերաինտեգրման հիմնախնդիրները ՀՀ-ում և ներկայացնել իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Միջազգային իրավական չափանիշների և փորձի, ինչպես նաև ներպետական կարգավորումների վերլուծությանը զուգահեռ հետազոտության մեջ առանձին բաժիններով անդրադարձ է կատարվում հետևյալ առանցքային թեմաներին՝

  • Ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածությունը,
  • Ազատազրկված անձանց կրթությունը,
  • Ազատազրկված անձանց զբաղվածության, ազատ ժամանակն արդյունավետ ձևով տնօրինելու և հանգստի ապահովման միջոցները,
  • Ազատազրկված անձանց կապն արտաքին աշխարհի հետ,
  • Վերասոցիալականացման ծրագրերի ազդեցությունն ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխության և կալանքից կամ պատժի հետագա կրումից ազատման վրա,
  • Խոցելի խմբերի ազատազրկված անձանց վերասոցիալականացման առանձնահատկությունները,
  • Պրոբացիայի ծառայություն. անցում վերականգնողական արդարադատությանը և վերասոցիալականացման ամրապնդում:

Հետազոտությունը պատրաստել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.