Skip to content Skip to sidebar Skip to footer

Ձեռնարկ քրեակատարողական հիմնարկների հոգեբանների, սոցիալական աշխատողների և բուժաշխատողների համար

Քրեակատարողական հիմնարկների հոգեբանների, սոցիալական աշխատողների և բուժաշխատողների համար նախատեսված այս ձեռնարկը կարևոր տեղեկատվական աղբյուր է:

Այն ներառում է սեռականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ համապարփակ եզրույթների բառարան` համապատասխան սահմանումներով ու բացատրություններով։ Ներկայացնում է հոգեբանների էթիկական սկզբունքները, բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները և քրեակատարողական հիմնարկների աշխատողների էթիկական սկզբունքները:

Տեղեկատվություն է պարունակում ազատազրկված ԼԳԲՏ անձանց տրամադրվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական ծառայությունների, ազատազրկված տրանս անձանց վերաբերյալ։ Ներկայացնում է քրեակատարողական հիմնարկներում առկա սեռական բռնության և շահագործման դրսևորումները, գենդերային բռնությունը և վերջինիս տեսակները, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը, գենդերազգայուն միջամտության սկզբունքները, գենդերազգայուն միջամտության առանձնահատկությունները քրեակատարողական հիմնարկներում:

Ամփոփ տեղեկատվություն է ներառում սոցիալական աշխատանքի, վերջինիս հմտությունների և սկզբունքների, դեպքի վարման և վերջինիս փուլերի, հարցազրույցի, այն վարելու հիմնական կանոնների և սկզբունքների, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարում ՄԻԱՎ վարակին, վերջինիս փոխանցման ուղիներին և փոխանցմանը նպաստող գործոններին, բուժմանը, ՄԻԱՎ-ի նախա- և հետկոնտակտային կանխարգելմանը։ Հակիրճ տեղեկատվություն է փոխանցում բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների և դրանց փոխանցման առանձնահատկությունների վերաբերյալ:

Ձեռնարկը հնարավորություն է տալիս քրեակատարողական հիմնարկների ոչ միայն հոգեբաններին, սոցիալական աշխատողներին և բուժաշխատողներին, այլև մյուս աշխատակիցներին հասկանալու և վերանայելու վերը նշված թեմաների վերաբերյալ իրենց գիտելիքները, տեղեկատվությունն ու պատկերացումները՝ առավել որակյալ ծառայություններ մատուցելու և էթիկական նորմերին համապատասխան մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով:

Ձեռնարկը կազմել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.