Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կանանց սեռական և վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրներն ազատազրկման ընթացքում, ազատվելուց հետո և Պրոբացիայի ծառայությունում»․ հետազոտական հոդված

Թեև պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանայք ազատության մեջ են պատիժը կրում և չունեն այն սահմանափակումները, ինչ բանտում գտնվող կանայք, սակայն առողջապահական ծառայության հասանելիության տեսանկյունից նրանք բախվում են գրեթե նույն խնդիրներին։ Հիմնական պատճառն այս խմբի կանանց շրջանում գործազրկության բարձր մակարդակն է։ Նրանք մեծամասամբ սոցիալապես անապահով են։ Դա նշանակում է, որ նրանք անվճարունակ են, ինչը հանգեցնում է ոչ միայն պատժի կատարման անհնարինությանը (օրինակ, տուգանքների վճարում), այլև դժվարացնում է դարձնում առողջապահական ծառայություններից օգտվելը։

Այս խնդիրներն առավել սուր են արտահայտվում պատժի կրման ավարտից հետո, ինչպես նաև համավարակի և պատերազմական իրավիճակներում։ Գենդերային-զգայուն գենդերազգայուն սոցիալ-հոգեբանական ծառայությունների և վերասոցիալականացման ծրագրերի բացակայության պատճառով այս կանայք պատժի կրման ավարտից հետո չեն կարողանում ինտեգրվել հասարակությանը՝ խտրականության ենթարկվելով ինչպես գենդերային հիմքով, այնպես էլ հանցագործի կարգավիճակ ունենալու պատճառով։ Հետազոտական հոդվածը ներկայացնում է հենց այդ հիմնախնդիրները։ 

Նյութը պատրաստել են Անահիտ Հարությունյանը (լրագրող) և Նարե Հովհաննիսյանը (իրավաբան)։ Այդ նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 17-ին այցելություն է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, նույն թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրոբացիայի ծառայություն, հարցազրույցներ են անցկացվել համապատասխան աշխատակիցների հետ։

Նյութը պատրաստվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի «Կանանց իրավունքների դասընթաց» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.