Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կանայք ազատազրկման վայրերում». Ձեռնարկ գենդերային զգայուն մշտադիտարկման համար

Սույն փաստաթուղթը Միջազգային բանտային բարեփոխում (PRI) և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիա (APT) կողմից մշակված Ազատազրկման վայրերի մշտադիտարկման գործիքի մի մասն է: Այն նպատակ ունի վերլուծություն և գործնական ուղեցույց տրամադրել մշտադիտարկում իրականացնող մարմիններին, այդ թվում՝ ազգային կանխարգելման մեխանիզմներին՝ ազատազրկման վայրեր այցելություններ կատարելու ընթացքում իրենց կանխարգելիչ մանդատն առավել արդյունավետ օգտագործելու գործում աջակցություն ցուցաբերելու համար:

Գործիքն ուղղված է աջակցություն ցուցաբերելու այդ մարմիններին՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի միջավայրին նպաստող համակարգային ռիսկերը հայտնաբերելու և վերացնելու գործում:

Այն ներառում է.

  • Թեմատիկ փաստաթղթեր. Նրանցում ներկայացված են ավելի լայն թեմաների վերլուծություններ, որոնք կբարելավվեն մշտադիտարկման համապարփակ մոտեցման շնորհիվ, կանոնադրությունների և փորձի ուսումնասիրություններ քրեական արդարադատության գործընթացում՝ կենտրոնանալով գենդերային, սեռական կողմնորոշման կամ ինստիտուցիոնալ մշակույթի վրա:
  • Տեղեկատվական նյութեր. Դրանք տրամադրում են գործնական ուղեցույց, թե ինչպես մշտադիտարկման մարմինները կարող են կենտրոնանալ մի շարք համակարգային խնդիրների վրա, որոնք խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի բարձր ռիսկային գործոններ են, ինչպիսիք են՝ անձնական խուզարկությունը կամ բանտի անձնակազմի աշխատանքային պայմանները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.