Skip to content Skip to footer

Կազմակերպության մասին

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:

Կազմակերպության նպատակներն են.

Կազմակերպության գործունեության սկզբունքներն են.

Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար Կազմակերպությունն իր առջև դնում է հետևյալ խնդիրները.

Կազմակերպության գործունեության առանցքում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների զարգացումն է, ազատազրկված անձանց և պրոբացիայի ծառայության շահառուների իրավունքների պաշտպանությանը և վերասոցիալականացմանը նպաստելը։ Այս համատեքստում Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերն ուղղված են եղել ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրների, նրանց աշխատանքի և կրթության իրավունքի իրացման խոչընդոտների, քրեակատարողական հիմնարկներում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորումների, համավարակի պայմաններում պրոբացիայի կին շահառուների և ազատազրկված կանանց կարիքների ուսումնասիրությանը:

Իրականացված ծրագրերը միտված են եղել նաև քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողների, հոգեբանների և բուժանձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, ազատազրկված կանանց հետ տարվող աշխատանքներում մասնագիտական տարբեր խմբերի կողմից գենդերազգայուն մոտեցումների և սկզբունքների կիրառելուն, ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների ազատազրկված անձանց և պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական ինտեգրմանը, նրանց տնտեսական հզորացմանը, ստեղծագործական ներուժի զարգացմանը, մասնագիտական և աշխատանքային հմտությունների բարելավմանը, նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությանը:

Ծրագրերի շրջանակներում Կազմակերպությունը հասցեագրել է նաև քրեակատարողական համակարգի գնահատումը գենդերային զգայուն լինելու տեսանկյունից, քրեակատարողական համակարգում գենդերային զգայուն քաղաքականության, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի համակարգում համավարակներին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակման և ներդրման ջատագովությունը։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]