Ես ձեզնից մեկն եմ
ՀետազոտություններԵրբեմնի բանտարկյալ, բայց մարդ՝ ընդմիշտ
ՏեսաֆիլմերԴատապարտիր արարքը, ոչ թե մարդուն
ՀոդվածաշարՓոխիր վերաբերմունքդ, փոխիր կյանքեր
ՖոտոպատմությունՁեռքդ տո՛ւր, հասարակություն
Խանութ
Previous
Next
Editor's ChoiceFeatured Articles
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլոբալ համագործակցության նոր փուլ՝ քրեակատարողական բարեփոխումների ոլորտում. 2026թ․ մարտի 26–27-ին Ամստերդամում կայացել է մեկնարկային համաժողովովը
Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաշխարհային դաշինքը պաշտոնապես մեկնարկեց 2026 թվականի մարտի 26–27-ին Նիդեռլանդների Թագավորության Ամստերդամ քաղաքում կայացած երկօրյա մեկնարկային համաժողովով։ Համաժողովը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և իրավապաշտպանների՝ դառնալով կարևոր քայլ համագործակցային և արժեքահեն գլոբալ հարթակի ձևավորման ճանապարհին։
Միջոցառմանը մասնակցել են 32 երկրներից 46 ներկայացուցիչներ՝ ներկայացնելով քրեական արդարադատության բարեփոխումների…
Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբն ամփոփել է Հայաստան կատրած այցի արդյունքները
Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը 2026 թվականի մարտին 10-օրյա այցով գտնվում էր Հայաստանում։ Խումբը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի կարևոր մեխանիզմներից մեկն է, որը գործում է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում և կազմված է անկախ փորձագետներից։ Վերջիններս ունեն կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության տարբեր դրսևորումները տարբեր երկրներում ուսումնասիրելու և գնահատելու մանդատ՝ տրամադրելու համար…
ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
2026 թվականի մարտի սկզբին մամուլում տեղեկատվություններ էին հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթ, որի մեջ, ըստ նախնական տեղեկությունների, եղել է թմրամիջոց։ Նշվածի համատեքստում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտեին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել հետևյալի…
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գ․Խ․-ի գործով դատախազության բողոքը․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Ծանր հիվանդության հիմքով ազատման մեխանիզմը պետք է գործի որպես անձի իրական պաշտպանության երաշխիք» հրապարակման մեջ վկայակոչել էր 2026 թվականի հունվարին Գ․Խ․-ի կողմից Կազմակերպությանն ուղարկված ահազանգը։ Անձի փոխանցմամբ՝ իր մոտ ախտորոշվել են այնպիսի հիվանդություններ, միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 7-ի եզրակացության համաձայն որակվել են որպես պատժի կրման հետ անհամատեղելի։ Նշվածի…
Տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
2026 թվականի մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացին, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ…
ՏԵՍԱՖԻԼՄԵՐ
Իրավական Նախաձեռնությունների Կենտրոն
Մեր նպատակն է`
խթանել մարդու իրավունքների ապահովման, իրացման և պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրականացումը:
խթանել մարդու իրավունքների ապահովման, իրացման և պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրականացումը:
ՀՈԴՎԱԾԱՇԱՐ
Բանտային նախաձեռնություններ
Մեդիա հարթակի նպատակն է տեսաֆիլմերի, ֆոտոպատմությունների և հոդվածների միջոցով ներկայացնել ազատազրկված անձանց խնդիրները՝ բարձրացնելով հանրության զգայունությունն ու իրազեկվածությունն այդ խնդիրների շուրջ:

