Այն, ինչի վերաբերյալ մենք՝ ցմահ դատապարտյալներս, ունենք հիմնավոր մտահոգություններ, հիմնականում կապված են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման բազմաթիվ խոչընդոտների և խտրական վերաբերմունքի, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ, որոնք առաջանում են դատախազների և դատավորների կանխակալ ու կամայական որոշումների պատճառով։ Այդ որոշումների հիմքում դրվում են այնպիսի մեկնաբանություններ, որոնք որևէ աղերս չունեն արդարադատություն իրականացնելու և օրենքը բոլորի…
